Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր Թատրոնը Հայաստանի ամենաերիտասարդ և նորարարական թատերախմբերից մեկն է: Թատրոնը հիմնադրվել է Վահան Բադալյանի կողմից մոտ 20 տարի առաջ որպես դրամատիկական ստուդիա: Թատրոնի առաքելությունն է ստեղծել հնարավորություն անկախ, ստեղծագործական աշխատանքի համար և ծառայել որպես տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հարթակ թատերական արվեստի ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդների համար: Հիմնադրման օրվանից թատրոնի արվեստագետները հավատարիմ մնացին այնպիսի եզակի ներկայացումների ստեղծմանը, որոնք փառաբանում են մարդկային երևակայության ուժը և թատերական արվեստի ազդեցությունը կյանքի վրա: 

«Կանդուկո» ներառական պարային խումբը համաշխարհային առաջատար պրոֆեսիոնալ պարային ընկերություն է: Կամրջելով մեյնսթրիմն ու փորձարարականը, ընկերության համարձակ մոտեցումը և հզոր համագործակցությունները ստեղծում են ուշագրավ ներկայացումներ և հեռահար ուսուցողական փորձառություններ, որոնք շարունակաբար ընդլայնում են պարի մասին եղած ընկալումները։ «Կանդուկոն» ողջունում է արվեստը տեսնելու, լինելու և արարելու տարբեր դրսևորումները, վերհանելով դրանք պարի և հաշմանդամության շուրջ զրույցների կիզակետ: 

Երևանում բրիտանական դեսպանատունն իր գործունեությամբ նպաստում է ՄԹ և Հայաստանի միջև երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, աշխատում քաղաքական, մարդու իրավունքների, տնտեսական և մշակույթի ոլորտներում: Դեսպանատունը ջանում է բարելավել մարդու իրավունքների և հանրային կառավարման ոլորտները, ֆինանսավորում  ծրագրեր որոնք աջակցում են այս ոլորտների բարեփոխմանը:

Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը հիմնվել է 1954 թվականին Գալուստ Գյուլբեկյանի կողմից, որի հիմնական նպատակն է եղել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լոնդոնի Սբ. Սարգիս եկեղեցուն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Գյուլբեկյան գրադարանին. Հիմնադրամը Միացյալ Թագավորությունում գրանցվել է որպես բարեգործական կազմակերպություն 1963 թվականին։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: