Creative Producers, image

Creative Producers Programme-ը British Council-ի կողմից ընձեռված մասնագիտական զարգացման հրաշալի հնարավորություն է Հարավային Կովկասի, Ղազախստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Արևմտյան Բալկանների պրոդյուսերների համար։ Հ  Ծրագրի դիմորդները կհամագործակցեն Curated Place հայտնի պրոդյուսերական գործակալության հետ (Մեծ Բրիտանիա), ինչը կօգնի նրանց զարգացնել իրենց հմտությունները և ընդլայնել կապերը:

Ծրագիրը նպատակ ունի միջազգայնորեն ընդլայնել և խթանել «Creative Production» մասնագիտությունը՝ նոր նախագծերին, թիմերին և ստեղծարար ուղղվածություն ունեցող տնտեսություններին աջակցելու միջոցով, ինչը կօգնի նրանց ավելի հավակնոտ և համարձակ ստեղծագործական նախագծեր իրականացնել։

Մենք խրախուսում ենք կրեատիվ պրոդյուսերներին, որպեսզի նրանք փորձարկումներ կատարեն և համադրեն արվեստի տարբեր ճյուղեր, այնպես որ բաց մի՛ թողեք ինքներդ ձեզ մարտահրավեր նետելու այս եզակի հնարավորությունը և դիմե՛ք մեր ծրագրին:

Աշխատարանները նախագծված են այնպես, որ տարբեր երկրների ներկայացուցիչներով համալրված խմբերը ստեղծեն նախագիծ և գաղափար, հստակորեն փոխանցեն դրա էությունը և ուսումնասիրեն ծրագրի գործնական իրականացման հետ կապված նկատառումները, այն է՝ որտեղ, երբ և ինչպես է այն կյանքի կոչվելու և, գլխավորը, ում համար է այն: Ծրագրի նպատակն է ստեղծել կայուն և ոգեշնչված ստեղծարար համայնք, որը գործում է տեղում, սակայն ունի միջազգային լայն կապեր, և որը հասկանում է ստեղծարար արտադրության բոլոր կողմերը՝ ստեղծարար տեսլականից և տեխնիկական մարտահրավերներից մինչև բյուջե, լոգիստիկա և հնարավոր լսարաններ:

Ծրագրի փուլեր

Ծրագիրը բաղկացած կլինի մի քանի փուլից.

  • Մեկշաբաթյա առցանց աշխատարան 2024 թվականի հունվարի 15-ից 19-ը՝ Curated Place-ը ներկայացնող դասավանդողների հետ,
  • Մեկշաբաթյա անցանց աշխատարան 2024 թվականի մարտի 4-ից 8-ը Ալբանիայում,
  • Ծրագիրը հաջող ավարտելուց հետո ընտրված մասնակիցները կարող են օգտվել մասնակի ֆինանսական աջակցությունից և Մեծ Բրիտանիայում կապեր հաստատելու հնարավորություններից։

Ովքեր կարող են դիմել ՝

  • «Creative Producers» մասնագիության ներկայացուցիչները լայնորեն ընկալվում են որպես ստեղծարար նախագծի շարժիչ ուժ, որը գեղարվեստական և մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, փառատոններ և նախագծեր իրականացնելու ընթացքում կիրառում է պրակտիկ լոգիստիկա և ստեղծարար գործընթացներ։
  • Մենք ուրախ ենք համագործակցել արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների, այդ թվում անկախ պրոդյուսերների և ստեղծագործողների, գեղարվեստական ղեկավարների և մշակութային իրադարձությունների համակարգողների, արտիստների, համադրողների, փառատոնների կազմակերպիչներին, թատերական քննադատների և դրամատուրգների, ռեժիսյորների, պարողների, երաժիշտների և մշակութային նախագծերի ստեղծման փորձ ունեցող այլ անձանց, որոնք ունեն ստեղծարար արտադրության մասնագիտական հմտությունները զարգացնելու և այլ երկրներում իրենց գորընկերների հետ կապեր ստեղծելու ցանկություն։

Ուշադրություն. նայած այն բանին, որ կրեատիվ պրոդյուսերները կարող են աշխատել ինչպես երաժշտության, այնպես էլ ֆիլմերի երաժշտության արտադրության մեջ, ֆիլմարտադրության հմտություններ այս ծրագրում ներառված չեն, իսկ դասընթացը նախատեսված չէ կինոյի և երաժշտության արդյունաբերության ոլորտներում մասնագիտական զարգացման համար։

Ապագա դիմորդներին ներկայացվող պահանջներն են.  

  • Դիմորդները պետք է լինեն 18 տարեկան և ավելի բարձր տարիքի,
  • Ունենան ամբողջովին նոր աշխատանքներ ստեղծելու 3-ից 5 տարվա փորձ,
  • Յուրահատուկ գաղափար կամ հայեցակարգ ներկայացնեն մշակութային և ստեղծարար ոլորտներին վերաբերող նախագծի վերաբերյալ՝ նպատակ ունենալով փոփոխություն մտցնել տվյալ ոլորտում,
  • Ծրագրի առաջարկը ներկայացնելիս՝ հաշվի առնեն կայուն զարգացման և տարածման ռազմավարությունը,
  • Պատրասր լինեն Միացյալ Թագավորությունում առկա մշակութային հատվածի հետ համագործակցելուն։

Ընդհանուր դրույթներ եւ պայմաններ

Ծրագիրը կանցկացվի առցանց և անցանց, իսկ մասնակիցներից պահանջվում է հետևյալը.

  • Մասնակցություն ծրագրի բոլոր փուլերին (տես ստորև նշված «Հիմնական ժամկետներ» բաժինը)
  • Անգլերենի լավ իմացություն (CEFR սանդղակի B2 մակարդակ)
  • Մեկ շաբաթվա ընթացքում 5 լրիվ օրերի տրամադրում առցանց դասընթացներին 
  • Ժամանակի տրամադրում տնային աշխատանքներին
  • Մասնակցություն հարցազրույցներին և/կամ բլոգերին՝ ծրագրի մասին փորձառությամբ կիսելու համար
  • Ծրագրի անվան և գործընկերների նշում՝ ծրագրի գաղափարի վերաբերյալ ցանկացած ապագա հիշատակման դեպքում
  • Ծրագրի մասնակիցների հետ համագործակցելու և համատեղ աշխատելու պատրաստակամություն
  • Ընտրված դիմորդները կարող են ապագայում հրավիրվել մասնակցելու լրացուցիչ ցուցադրություններին և British Council-ի շրջանավարտների համար կազմակերպվող ծրագրերին:
  • Ընտրված դիմորդները պետք է մշտական կապ պահպանեն British Council-ի հետ՝ ծրագրի վերաբերյալ թարմացումներ ներկայացնելու և ծրագրի մոնիտորինգին և գնահատմանը աջակցելու նպատակով:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրն անց է կացվելու անգլերեն լեզվով և թարգմանություն չի իրականացվելու։ 

Մենք դիտարկում ենք միայն այն հայտերը, որոնք լրացված են ծրագրի պահանջներին համապատասխան (տես «Ինչպես կարող եք դիմել» բաժինը):

Ինչպես կարող եք դիմել

Դիմորդները պետք է լրացնեն և ներկայացնեն առցանց հայտ կամ ներկայացնեն 3 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ կլինեն հետևյալ հարցերի պատասխանները.

  • Խնդրում ենք պատմել, թե ինչու եք ցանկանում մասնակցել ծրագրին, արդյո՞ք կարծում եք, որ դա օգտակար կլինի ձեր ստեղծարար գործունեության համար, և ինչպես կարող է ծրագիրը օգուտ բերել ձեր քաղաքին և ձեր երկրի արվեստի ոլորտին:
  • Խնդրում ենք նկարագրել մի նախագիծ, որը կցանկանայիք իրագործել՝ աջակցության և ֆինանսավորման առկայության պարագայում։ Մանրամասնորեն ներկայացրեք ծրագիրը և բացատրեք, թե ինչու է կարևոր այն այժմ իրականացնել։

Առցանց դիմումների կամ տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետ՝ 12 նոյեմբերի, տեղական ժամանակով 23։59։

Ընտրություն

Հայտերի գնահատումը կիրականացվի գնահատող հանձնաժողովի կողմից, որը կազմված կլինի British Council-ի և Curated Place-ի ներկայացուցիչներից:

Հանձնաժողովը կգնահատի հայտերը՝ ելնելով դիմողի համապատասխանությունից և դիմումում ներկայացված տեղեկատվության որակից: Դիմումի մեջ պետք է հստակ շարադրել, թե ինչու եք հետաքրքրված ծրագրով, և, ձեր կարծիքով, ինչպես այն կարող է օգնել ձեզ՝ ձեր երկրում մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը նպաստելու գործում:

Մենք հատկապես ողջունում և խրախուսում ենք տարբեր փորձառություններ ունեցող, տարբեր ազգության և սոցիալական/մշակութային ժառանգություն կրող թեկնածուների հայտերը, որպեսզի վստահ լինենք, որ ունենք մասնակիցների բալանսավորված կազմ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք ծանոթանալ մեր Հավասար հնարավորությունների վերաբերյալ գլոբալ քաղաքականությանը և Ռասիզմի դեմ պայքարի գործողությունների ծրագրին։

Մինչև հայտերի վերջնաժամկետը (12 նոյեմբերի, տեղական ժամանակով 23։59) լրացված և ներկայացված հայտերը կուսումնասիրվեն գնահատող հանձնաժողովի կողմից:  

Որպես ընտրության գործընթացի բաղկացուցիչ մաս՝ British Council-ը կարող է հարցազրույց անցկացնել նախնական ընտրությունն անցած և ծրագրին մասնակցել ցանկացող թեկնածուների հետ:

Հաղթող դիմորդները կծանուցվեն էլ. փոստով մինչև նոյեմբերի 25-ը:

Հայտերի մեծ ծավալով պայմանավորված՝ ընտրությունը չանցած հայտերի վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացվի։

Հիմնական ժամկետներ

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 12 նոյեմբերի, 2023 թ.
  • Առցանց հարցազրույցներ նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ՝ 16 - 18 նոյեմբերի, 2023 թ.
  • Ընտրված թեկնածուների ծանուցում՝ 25 նոյեմբերի, 2023 թ.
  • Առցանց ուսուցման ծրագիր՝ 15 - 19 հունվարի, 2024 թ.
  • Անցանց ուսուցման ծրագիր Ալբանիայում՝ 4 - 8 մարտի, 2024 թ.
  • Ընտրված մասնակիցները այցելելու են Մեծ Բրիտանիա 2024 թ. հուլիս ամսին։

Curated Place-ի մասին

«Creative Producers» ծրագիրը կանցկացվի Curated Place-ի աջակցությամբ։

Curated Place-ը արվեստով առաջնորդվող ստեղծարար արտադրական ընկերություն է, որը մասնագիտացած է միջազգային հանրային ծրագրերի, լայնածավալ հանրային ինստալյացիաների, անմիջական պատվերների, արտիստների առաջընթացի, երաժշտական ռազմավարության, միջոցառումների և արտադրության կայուն զարգացման մեջ:

Ծրագրի, համապատասխանության և չափանիշների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք գրել milan.lucic@britishcouncil.org հասցեին։