Անգլերենի իմացության, հաղորդակցման հմտությունների զարգացում և գիտելիքների ստուգում բիզնես կազմակերպությունների, պետական և կրթական հաստատությունների համար։
Կազմակերպության հնարավորությունների ընդլայնում լեզվական հաղորդակցման հմտությունները զարգացնելու միջոցով
Մենք ունենք ավելի քան 80 տարվա համագործակցության աննախադեպ փորձ 80-ից ավելի երկրների կորպորատիվ, պետական և կրթական կազմակերպությունների հետ՝ անգլերենի իմացության և հաղորդակցման հմտությունները զարգացնելու նպատակով։
Մենք օգտագործում ենք մեր գիտելիքներն ու փորձը՝ ստեղծելու հարմարեցված, գրավիչ և արդյունավետ առցանց ուսուցման ծրագրեր ուսանողների և տարբեր ոլորտներում աշխատող ու տարբեր մասնագիտական որակավորում և փորձառություն ունեցող մասնագետների համար։ Մեր դասընթացները հասանելի են տարբեր գներով՝ ֆինանսական տարբեր հնարավորություններ ունեցող հաճախորդների համար։
Մենք ապահովում ենք հաջողություն և հեշտացնում ենք վերապատրաստման դասընթացների մշակումը և իրականացումը՝ մեր չորս քայլից բաղկացած գործընթացի միջոցով աջակցելով որակավորման բարձրացման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների և բիզնեսի հարցերով զբաղվող մենեջերներին։
Քայլ 1 – Խորհրդատվություն. Մենք պարզում ենք ձեր կազմակերպության աշխատակազմի լեզվական հմտությունների բացերը և ուսումնական նպատակները։
Քայլ 2 – Ծրագրի մշակում. Մենք առաջարկում ենք ճկուն, հարմարեցված առցանց ուսումնական ծրագրեր՝ անհատականացված բովանդակությամբ և ինտեգրված գնահատմամբ։
Քայլ 3 – Ուսուցում․ Մեր փորձառու դասընթացավարները առցանց ուսումնական գործընթացում կներգրավեն ձեր աշխատողներին՝ զարգացնելով լեզվական համապատասխան հմտություններ և ապահովելով նրանց առաջընթացը։
Քայլ 4 – Գնահատում․ Մենք հետևում ենք առաջընթացին և ձեռք բերված արդյունքները հաղորդում ենք շահագրգիռ կողմերին։
Ամրագրել անվճար խորհրդատվություն
Ստեղծեք ձեր անհատական ծրագիրը
Անգլերենի և մասնագիտական հաղորդակցման հմտությունների ուսուցման մեր ծրագրային լուծումները
Միացեք ավելի քան 80 միլիոն սովորողներին ամբողջ աշխարհում և գործնականում զգացեք ուսուցման արդյունքներն ու վարքագծային փոփոխությունները ձեր աշխատավայրում։ Մեր առցանց ծրագրերի մեջ մտնում են՝
- աշխատողների համապատասխան մասնագիտական լեզվական հմտությունների զարգացում
- ուսուցման արդյունքներին հետևելու գործիքներ։
Առցանց ուսուցման փաթեթ
Անգլերենի և մասնագիտական հաղորդակցման հմտությունների զարգացման համապարփակ ծրագիր։ Կառավարման վահանակների և հետադարձ կապի օգնությամբ կարող եք հաղորդել դասընթացների ազդեցության և արդյունքների մասին։ Դասընթացները մշակվում են ձեր կարիքներին համապատասխան։
- Ինքնուսուցում. Ճկուն, հարմարեցված, մատչելի ուղղորդված ուսուցում` ամրապնդելու սոցիալական միջավայրում կամ աշխատավայրում անգլերեն լեզվով հաղորդակցման հմտությունները, երբ և որտեղ հարմար է սովորողներին
- Աշխատանքային անգլերեն. Հարմարեցված և շահավետ համակցված ուսուցում, որը համատեղում է ճկուն ինքնուսուցումը և դասընթացավարի կողմից անցկացվող ինտերակտիվ պարապմունքներն ու հետադարձ կապը
- Խոսակցական անգլերեն․ Հետաքրքիր, ինտերակտիվ, դասընթացավարների կողմից անցկացվող աշխատանքային և խոսակցական անգլերենի ծրագրեր՝ առցանց գործնական վարժություններով և գնահատականներով
- Մասնագիտական հաղորդակցման հմտություններ. Մասնագիտական, արդյունավետ, աշխատավայրում բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունների զարգացում
- IELTS կրկնուսույց․ IELTS կենտրոնացված քննություններին նախապատրաստում՝ դիմորդներին օգնելու վերապատրաստվել և անհրաժեշտ գնահատականը ստանալ IELTS թեստի համահեղինակների օգնությամբ։
- Գնահատում․ Ամբողջ աշխարհում ճանաչված քննություններ, գնահատման արդյունքներ և վկայականներ, որոնք թույլ են տալիս գնահատել լեզվի իմացության մակարդակը, հետևել առաջընթացին և ընդգծել ձեռքբերումները։ Դրանք թույլ են տալիս գտնել տաղանդների, գնահատել լեզվական հմտությունները և առաջընթացը, օգնում են ուսանողներին ընդունվել տարբեր կրթական հաստատություններ ամբողջ աշխարհում։