Կապ հաստատե՛ք մեզ հետ, և մենք կօգնենք, թե ինչպես կարող է Aptis-ն աշխատել Ձեզ համար։
 
 Դիմե՛ք մեզ

Եթե Ձեր կազմակերպությանը լեզվի գնահատման հուսալի գործիք է անհրաժեշտ, Aptis-ը հենց այն թեստն է, որը Ձեզ պետք է։

Լեզվի թեստավորման ոլորտում Բրիտանական խորհրդի առաջատար մասնագետների կողմից մշակված Aptis թեստը վստահության է արժանացել ավելի քան 85 երկրների կառավարությունների և կազմակերպությունների կողմից, որոնք նպատակ են հետապնդում սահմանել իրենց անձնակազմի անգլերենի մակարդակը և քայլեր ձեռնարկել այն բարելավելու ուղղությամբ։

Aptis-ի միջոցով կարող եք.   

  • գնահատել աշխատողների, ուսուցիչների և ուսանողների անգլերենի հմտությունները և դրանք համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին (CEFR),
  • ստանալ ճշգրիտ գնահատական ​​այն անհատների լեզվի իմացության վերաբերյալ, որոնք պետք է բավարարեն անգլերենի մակարդակի որոշակի պահանջին,
  • բացահայտել լեզվական դասընթացների մասնակիցների իրական կարիքները՝ ճիշտ թիրախներ սահմանելու համար,
  • բացահայտել, թե որքանով են ուսանողները պատրաստ մասնակցել այն ծրագրերին, որտեղ դասավանդման լեզուն անգլերենն է,  
  • ունենալ ընդունելության կամ ելքի վստահելի գործընթացներ, 
  • առանձնացնել ուժեղ և թույլ կողմերը` վերապատրաստման ծրագրերն առավել թիրախային դարձնելու և դրանց վերջնարդյունքները չափելու համար:

(Links below will open in English)

Copies of test reports

Ճշգրիտ և հուսալի արդյունքներ

Aptis-ը գնահատվում է 48 ժամվա ընթացքում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ ապահովելով համապատասխանությունն ամրագրված ստանդարտներին։ Արդյունքները քարտեզագրվում են ըստ «Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի» (CEFR)։ Իմացե՛ք ավելին գնահատաման և արդյունքների մասին:

Woman speaking into a headset

Համաշխարհային կարգի փորձառություն գնահատման մեջ

Գնահատման ոլորտում մասնագիտացված փորձագետների կողմից նախագծված և լայնածավալ հետազոտությունների արդյունքում մշակված Aptis թեստը խարսխված է աշխարհում անգլերենի ուսուցման և թեստավորման ավելի քան 80 տարվա փորձի վրա: Իմացե՛ք ավելին մեր հետազոտական ​​օրակարգի և տեխնիկական բնույթի տեղեկատվության մասին: