«Արարելով ապագան» Բրիտանական Խորհրդի եռամյա գլոբալ նախաձեռնություն է, որի գերնպատակն արհեստների, արհեստագործության և արհեստներով զբաղվող անձանց ապագային աջակցություն ցուցաբերելն է։

«Արարելով ապագան» Բրիտանական Խորհրդի եռամյա գլոբալ նախաձեռնություն է, որի գերնպատակն արհեստների, արհեստագործության և արհեստներով զբաղվող անձանց ապագային աջակցություն ցուցաբերելն է։

Հայաստանում իրականացվող «Արարելով ապագան» ծրագիրը մշակվել է Մեծ Բրիտանիայի Պլիմութի Արվեստի համալսարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Տերյան» մշակութային կենտրոն /Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԱՄՆ Smithsonian ինստիտուտի, ՄԿՈՒ ազգային գործակալության, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի հետ համագործակցությամբ։

Ծրագրի հիմնական նպատակներն են․

  • ընդլայնել յուրաքանչյուր երկրում արհեստագործական արտադրության վերաբերյալ մարդկանց պատկերացումները՝ շեշտադրելով վերոգրյալ արտադրության կապը արհեստագործական կրթության հետ
  • ստեղծել նոր կրթական միջամտություններ՝ յուրաքանչյուր երկրում արհեստագործության ոլորտի զարգացմանն աջակցելու համար
  • բարելավել արհեստագործության ոլորտի կենսունակությունն ու կայունությունը յուրաքանչյուր երկրում՝ ոլորտում պրակտիկ գործունեություն ծավալող անձանց համար արտադրական ծավալների մեծացման, բիզնեսի և շուկայագիտության հմտությունների զարգացման միջոցով
  • բարելավել արհեստագործության ոլորտի միջազգային պրոֆիլն ու հեղինակությունը յուրաքանչյուր երկրում։

Վերոգրյալ նպատակներին հնարավոր է հասնել զուգահեռ աշխատանք տանելով երկու ուղղություններով․

  1. ուսումնասիրություն առ այն, թե ինչպես է իրականացվում ուսումնառությունն արհեստագործության ոլորտում․ մշակութային հատուկ մանկավարժական պրակտիկաների ուսումնասիրություն ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տիրույթում՝ հատուկ շեշտադրելով միջսերունդային, տնային և համայնքային ուսումնառությունը:
  2. Կրթություն. արհեստագործության ոլորտում ուսումնառության նոր գործիքակազմի և մեթոդների մշակում՝ հիմնված AUP-ի Creative Learning մոտեցման վրա։

Այս բաժնում