Ուրախ ենք տեղեկացնել, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը  կազմակերպում է անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողով «Դասավանդում հանուն հաջողության» անվանումով, որը տեղի կունենա Երևանում 2019 թվականի հոկտեմբերի 12-ին և 13-ին:

Համաժողովը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպվող Մասնագիտական շարունակական զարգացման (ՄՇԶ) առաջին կոնֆերանսն է: Այն հիմնված է Բրիտանական խորհդրի ՄՇԶ հայեցակարգի վրա, որը ուսուցիչների և դասավանդողների  համար  Դասավանդում հանուն Հաջողության ավելի լայն մոտեցման մաս է կազմում։ 

Համաժողովի շրջանակում արտերկրից հրավիրված բանախոսներ, ինչպես նաև Հայաստանի կրթական հաստատություններից ընտրված մասնագետներ աշխատարաններ կանցկացնեն  Բրիտանական խորհրդի Մասնագիտական շարունակական զարգացման հայեցակարգի շրջանակում մշակված մասնագիտական փորձառության տարբեր թեմաների շուրջ։ Յուրաքանչյուր ելույթ կամ աշխատարան կառնչվի մասնագիտական փորձառության մեկ կամ մի քանի ասպեկտի և մասնակիցներին կիրազեկի այդ ուղղությամբ առկա մոտեցումների, ռազմավարությունների և կիրառելի գաղափարների մասին։   

Խորհրդաժողովի վայրը

«Դասավանդում հանուն հաջողության» խորհրդաժողովը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցում։ 

Խորհրդաժողովի անցկացման վայրն ու սրահները հասանելի են անվասայլակով տեղաշարժվող անձանց համար: 

 Խորհրդաժողովի օրակարգ 

Խորհրդաժողովի օրակարգին, ինչպես նաև նախատեսված աշխատարանների, դրանց անցկացման ժամանակացույցին ու սրահներին վերաբերող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ներքևում կից փաստաթղթերում։ 

Հրավիրյալ բանախոսներ

 Ստեֆան Հինլաֆ 

Ստեֆան Հինլաֆը անգլերենի դասավանդման շուրջ երեսունամյա փորձառություն ունի: Նրա դասավադնման, ուսուցիչների վերապատրաստման մասնագետ է  և մի շարք մեթոդաբանական ռեսուրսների հեղինակ: Ներկայումս Ստեֆան Հինլաֆն աշխատում է Զագրեբում, Խորվաթիա: Ուսուցիչների վերապատրաստման ոլորտում նրա համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ երկար տարիների պատմություն ունի: Նա աշխատել է Ալբանիայում, Վրաստանում, Իսրայելում, Ղազախստանում Մոլդովայում, Սերբիայում և Ուկրաինայում: Վերապատրաստումներ է անցկացրել ուսուցման տենոլոգիաներ, բովանդակություն և լեզվի ինտեգրված ուսուցում, գնահատում, հատուկ կրթական կարիքներ թեմաներով: Նրա հեղինակությամբ դասագրքերը ներկայումս կիրառվում են խորվաթական միջնակարգ կրթական համակարգում:    

Սայմոն Էթերտոն 

Սայմոն Էթերտոնն հանդիսանում է Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոայի տարածաշրջանի Անգլերենի ծրագրերի ղեկավարը։ Նա դասավանդման և ուսուցիչների վերապատրաստման շուրջ 30 տարվա փորձառություն ունի  և աշխատել է Ուկրաինայում, Հնդկաստանում, Օմանում, եվրոպական մի շարք երկրներում: Սայմոն Էթերտոնի մասնագիտական հետաքրքրություները կենտրոնանում են ուսուցիչների վերապատրաստման և նախնական գրագիտության զարգացման ոլորտներում: 

Խորհրդաժողովին մասնակցությունն ու գրանցումը

Մասնագիտական զարգացման խորհրդաժողովին մասնակցությունն անվճար է և բաց անգլերենի ուսուցիչների և դասավանդողների համար։  

Համաժողովին գրանցվելու ժամկետն ավարտվել է։ Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Անգլերենի ծրագրերի թիմի հետ։ 

Մասնակցության վկայական

Բոլոր մասնակիցները Բրիտանական խորհրդի կողմից կստանան մասնակցության վկայական 

  • Յուրաքանչյուր մասնակից կստանա մեկ վկայական: Վկայականների վրա կնշվի այն օրերը, որոնց ներկա են գտնվել գրանցված մասնակիցները : 
  • Վկայական ստանալու համար մասնակիցներից կպահանջվի համաժողովի յուրաքանչյուր օր տեղում վերագրանցվել: 
  • Մասնակցության վկայականները կտրամադրվի համաժողովից հետո էլեկտրոնային եղանակով: Մասնակիցները կարող են տպել այն և ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակ կնքելու համար:   

Միջոցառման օրերին՝

  • Գրանցված բոլոր մասնակիցները պետք է ժամանեն միջոցառման վայր դասախոսությունը սկսվելուց առնվազն 30 րոպե առաջ տեղում արագ վերագրանցվելու համար: Աշխատարանները սկսվելու են ուղիղ նշված ժամերին:  
  • Բոլոր աշխատարանները անցկացվելու են անգլերենով:
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնֆերասնի սրահների տարածքը սահմանափակ է, նախատեսված գրանցումների թիվը գերազանցելու դեպքում առաջնահերթություն կտրվի ավելի վաղ ժամանած մասնակիցներին: