Արվեստների միջոցով մենք ցանկանում ենք ստեղծել մշակույթի, ստեղծարար աշխարհաճանաչման և մշակութային փոխանակումների ապահով հարթակներ, որոնք կնպաստեն երկխոսությանը և կսատարեն սոցիալական ներառմանը
Բրիտանական ֆիլմերի փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և տպավորիչ աշխատանքները: Մենք առաջարկում ենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սոցիալական խնդիրներ և, իհարկե, սեր:
Փառատոնը հնարավորություն է տալիս բրիտանական ֆիլմերը հասանելի դարձնել հանրությանը` այսպիսով նրանց ներկայացնելով ժամանակակից Մեծ Բրիտանիան: Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը պատմություններ են Մեծ Բրիտանիայի հասարակության մասին, քաղաքացիների առօրյայի, նրանց հույզերի և մտորումների մասին:
Փառատոների կազմակերպումը մեր գործունեության առանցքային ուղղություններից է: Մեր նպատակն է դիտողին ներկայացնել Միացյալ Թագավորությունը, երկրի անցյալն ու ներկան, մշակույթը, ապրելակերպն ու ավանդույթները, ինչպես նաև ֆիլմերի միջոցով խրախուսել անգլերենի իմացությունն ու ստեղծագործական ձիրքը: