«Պար` առանց սահմանների» նախագիծը արվեստի և հաշմանդամության ներառական ծրագիր է, որի հիմքում ընկած է համընդհանուր այն գաղափարը, որ անկախ ծագումից կամ ֆիզիկական կարողություններից մեծ երազանքներ ունեցողների համար գոյություն չունեն սահմաններ։  Ծրագիրն այժմ ներառում է սեմինարներ, կրթական ֆորումներ և կենդանի ներկայացումներ` հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստների կատարմամբ։ Որպես Բրիտանական խորհրդի ծրագիր 2015 թ-ին իր մեկնարկից ի վեր, այն զգալի ազդեցություն է ունեցել արվեստի և թատրոնի ասպարեզում, ինչպես նաև տարածաշրջանում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի վրա։

Ծրագրի ձեռքբերումները մեկնարկից հետո մի քանի տարում բավականաչափ խոստումնալից են և տեսանելի են իրական բարեփոխումների ու զարգացման քիչ հնարավորություններ ունեցող անձանց ներառականության ապահովման մեծ հեռանկարներ։ 

«Պար` առանց սահմանների» ծրագրի արդյունքները հավասարապես չափելի են բոլոր այն երկրներում, որտեղ ծրագիրն իրականացվում է։ Հայաստանում ծրագրի շրջանակում հիմնվել է առաջին ներառական, թատերական և պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող կատարողներից: Հաշմանդամություն ունեցող արտիստների առջև բացվել են դռներ ու զբաղվածության ապահովման նոր հնարավորություններ, որոնք նախկինում փակ էին և անհասանելի։ Վրաստանում մեկնարկել են աշխատանքներ հիմնելու տարածաշրջանային հարթակ, որը կծառայի արվեստի միջոցով ներառականության տարածմանն ու խրախուսմանը։ Ուկրաինայում առաջին տիկնոջ հովանու ներքո իրականացվում են նախաձեռնություններ, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող անձանց լայն հասարակությանը նպաստելու մասին հանրային կարծիքի փոփոխմանը։   

Կարդացեք այս բաժնում