Տարբեր մշակույթների միջև բովանդակալից, ամուր և հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կառուցումը մեր աշխատանքի հիմքում է։ Մենք չենք կարողանա այն իրականացնել առանց հավասարության, ներառականության և բազմազանության (ՀԲՆ) քաղաքականության ապահովման։
Մեր քաղաքականությունը և ռազմավարությունը
Մեր Հավասարության քաղաքականությունը, ինչպես նաև ՀԲՆ ռազմավարությունը շարադրում են այս մոտեցումը, այն է` ապահովել, որպեսզի ՀԲՆ-ն լինի է մեր ողջ գործունեության առանցքում։
Ինչպես ենք աշխատում
Հավասարության, բազմազանության և ներառականության սկզբունքը մեր աշխատանքի կարևորագույն բաղադրիչներն են ամբողջ աշխարհում, լինի դա արվեստում, հասարակության հետ աշխատանքներում, ներառական կրթության ոլորտում կամ քննություններ կազմակերպելիս։ Մեր նպատակն է նախաձեռնել ներառական այնպիսի ծրագրեր և նախագծեր, որոնք կմիավորեն տարբեր փորձառություն և ծագում ունեցող մարդկանց։ Այսպիսով, մենք հույս ունենք հարստացնել յուրաքանչյուրի փորձը, ինչն էլ կարող է խթանել ավելի ներառական հասարակության ձևավորումը։
Մենք կենտրոնանում ենք բազմազանության վեց բաղադրիչի վրա, որոնք առնչվում և պաշտպանվում են ՄԹ հավասարության սկզբունքը կանոնակարգող օրենսդրությամբ`
- տարիք
- հաշմանդամություն
- ազգային պատկանելություն կամ ռասա
- սեռ
- կրոն կամ հավատ
- սեռական ինքնություն
Մենք ընդունում ենք, որ այս բաղադրիչները հատվում են և ձևավորում մեր ինքնությունը մի շարք այլ բնութագրիչների հետ, ինչպիսիք են սոցիալ-տնտեսական կարգավիճակը կամ աշխարհագրական վայրը։ Մենք գործընկերներին օգնում ենք հասկանալ ՀԲՆ սկզբունքներին մեր հավատարմության գործարար, բարոյական, էթիկական և իրավական կողմերը։ Այդ նպատակով ստեղծել ենք մի շարք նախաձեռնություններ, որոնք կօգնեն մեզ ինտեգրել ՀԲՆ սկզբունքները մեր ծրագրերում, նախագծերում, միջոցառումներում և ծառայություններում։ Այդպիսով, կարողանում ենք հաշվետու լինել ինքներս մեզ և արձանագրել մեր առաջընթացը։