Համագործակցության հնարավորություն կառավարության, ոչ կառավարական կառույցների և մասնավոր սեկտորի հետ

2015 թվականի վերջին մենք իրականացրեցինք հետազոտություն Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցոգովինայի, Վրաստանի, Կոսովոյի, Ղազախստանի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի և Ուկրաինայի կրթության բնագավառում հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Հիմնական նպատակն էր բնորոշել բացահայտված կարիքները, համագործակցության քարտեզը և լեզվի ուսուցման ֆինանսավորման շուկան: Հետազոտությունը ներառում էր տվյալների հավաքագրում, որը հիմնված էր բաց տվյալների, համապատասխան կառույցների կայքերի, կրթության ոլորտում առցանց աղբյուրների, տպագրված հետազոտությունների վրա: Իրականացվել է հարցազրույց կառավարությունում, ոչ կառավարական և մասնավոր հատվածներում գործող 12 կազմակերպության հետ: 

Ձեզ ենք ներկայացնում արդյունքները յուրաքանչյուր երկրի համար:

Ներբեռնեք արդյունքները: