1989 թ-ի մարտին բրիտանացի համակարգչային ինժեներ Թիմ Բարներս Լին, որն աշխատում էր Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում, հեղինակեց «Տեղեկատվության կառավարում» վերանգրով մի աշխատություն: 

Այդ աշխատությունում տեղ գտած գաղափարները ընկան Համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) ստեղծման հիմքում, որը մարդկության պատմության մեջ մեծագույն փոփոխություններից մեկի խթան հանդիսացավ, վերափոխելով ոչ միայն այն, թե ինչպես ենք մենք հաղորդակցվում, այլև ինչ ենք ստեղծում և նույնիսկ ինչպիսին է մեր ընկալումը մեր իսկ մասին: 

Ամեն ոք//Ամենուր նախագիծն այս տարի տոնում է վեբի ստեղծման 30-ամյակը և նպատակ ունի հետհայացք գցել անցյալին, դիտարկել ներկան և ապագան, այն է՝ ինչպես ամեն ինչ սկսվեց, ինչպիսին է իրավիճակն այժմ և ուր ենք շարժվում: Վեբի ազդեցությունն այսօր հսկայական է: 2014 թ-ին այդ հայտնագործությունը գլխավորեց Բրիտանական խորհրդի կազմած 80 պատմական պահերը, որոնք նշանակալի փոփոխություններ բերեցին աշխարհին, այդ ցուցանիշով հետևում թողնելով Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: 

Պնդումը, թե համացանցը հեղափոխական ազդեցություն է թողել մեր կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, բանական կհնչի, սակայն իրականում դժվար է պատկերացնել մի ոլորտ, որը փոփոխություններ չի կրել այդ հայտնագործության արդյունքում. լուրեր, բիզնես, առողջապահություն, քաղաքականություն, կրթություն, մշակույթ, զվարճանք, շոփինգ՝  ընդամենը մի քանիսն են այն ոլորտներից, որոնք արմատական փոփոխություններ են կրել:

Չնայած վեբի ապագան մշուշոտ է, մեկ բան հաստատ է. մենք բոլորս շրջադարձային փուլում ենք: Եթե ցանկանում ենք ունենալ համացանց, որից կօգտվեն ամեն ոք և այն հասանելի կլինի ամենուր, ապա մեզ սպասվում է դժվարին ընտրություն այնպիսի հարցերի պատասխանելիս, ինչպիսիք են՝ ով է իշխելու, ձևավորելու կամ վերաջապես վերահսկելու այն: Միևնույն ժամանակ, այս մարտահրավերներն իրենց հետ բերում են նոր հնարավորությունների շարք:

Ամեն ոք//Ամենուր արշավը ցանկանում է քննարկում ծավալել այդ մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ, բարձրացնել հարցեր և ներկայացնել տարբեր տեսակետներ Միացյալ Թագավորությունից և միջազգային փորձագետներից: 

Կարդացեք այս տարվա համար նախատեսված հինգ թեմաները Ամեն ոք//Ամենուր կայքում, ծանոթացեք մեր առաջարկած նախագծերին և միացեք առցանց զրույցին #AnyoneAnywhere հեշթեգով: