Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը կազմակերպում է մասնագիտական և հեռակա ուսուցման քննություններ, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին զարգացնելու և խթանելու իրենց կարիերան: Միջազգայնորեն ճանաչված այս քննությունները, երբեմն որոշ կազմակերպությունների անխուսափելի պահանջն են աշխատանքի ընդունման համար:

Եթե ցանկանում եք քննություն հանձնել ՄԹ-ի կրթական հաստատություններ ընդունվելու կամ ուսումը շարունակելու համար, ապա կարող եք դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ: Լինելով պաշտոնական և լիազորված կենտրոն Հայաստանում` Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հանդիսանում է կրթական օղակ Հայաստանի և ՄԹ-ի միջև:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի քննական բաժինը

  • խստորեն հետևում է քննական մարմինների և կրթական հաստատությունների կանոններին;
  • երաշխավորում է քննական նյութերի անվտանգ ստացումն ու պահպանումը;
  • տրամադրում է քննության անցկացման վայրը և կազմակերպում քննության ընթացակարգի հսկումը; 
  • երաշխավորում է նյութերի անվտանգ վերադարձումը` համաձայն քննական մարմնի կանոնների (հիմնականում փոստի միջոցով);
  • թեկնածուներին տրամադրում է արդյունքների վերաբերյալ ծանուցում, եթե պահանջվում է:

Այս բաժնում