«Ստեղծագործող պրոդյուսերներ» ծրագիրը Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի և Արևմտյան Բալկանների նորահայտ ստեղծագործող պրոդյուսերների համար մասնագիտական աճի հնարավորություն է: Ծրագիրը կխթանի հմտությունների և կարողությունների զարգացմանը, նոր կապերի հաստատմանը և կնպաստի համատեղ արտադրանքի ստեղծմանը: Ծրագիրը նախատեսվում է զարգացնել ստեղծարար ոլորտի մասնագիտական ներուժը և լավագույն մոտեցումները մասնակից երկրներում և Միացյալ Թագավորությունում:

Ծրագիրը կնպաստի ստեղծագործական նոր նախագծերին և դրանց առաջընթացին, ինչպես նաև թիմերի և ստեղծարար տնտեսությունների առավել հավակնոտ և համարձակ նախաձեռնությունների իրականացմանը:

Մենք ցանկանում ենք աջակցել սկսնակ ստեղծագործող պրոդյուսերներին, ոգեշնչել նրանց՝ խրախուսելով գեղարվեստական փորձարկումները և արվեստի տարբեր ձևերի կիրառումը:

Ծրագիրը ներառում է.

  • Ստեղծագործական նախագիծ և գաղափար մշակելու երկշաբաթյա առցանց դասընթաց՝ հստակորեն նշելով՝ ինչ է ստեղծագործական նախագիծը. գործնական նկատառումներ այն մասին, թե որտեղ, երբ և ինչպես է նախագիծն իրագործվում և, հատկապես, ում համար է այն նախատեսված:
  • Մասնակի ֆինանսական աջակցություն և ուսուցում ընտրված նախագծերի գաղափարների իրականացման և զարգացման համար:

Խնդրում ենք հաշվի առնել, որ սա երաժշտության կամ կինոյի արտադրության հնարավորություն չէ: Այնուամենայնիվ, ստեղծագործական պրոդյուսերները կարող են աշխատել և՛ երաժշտության, և՛ կինոյի ոլորտներում: Ստեղծագործական պրոդյուսերները հանդիսանում են ստեղծագործական նախագծերի շարժիչ ուժը, արվեստային ու մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների, փառատոնների և նախագծերի կազմակերպչական և ստեղծագործական գործընթացի կապող օղակը:

Հայտեր և համապատասխանելիության պահանջներ

Հայտերն ընդունվում են մշակութային և ստեղծարար բոլոր ոլորտների և գիտակարգերի հեռանկարային պրոդյուսերներից:

Ծրագրին կարող են մասնակցել տարբեր ժանրերի և ուղղությունների ներկայացուցիչներ՝ մշակութային վայրերի արվեստի մենեջերներ և կազմակերպիչներ, արվեստագետներ, համադրողներ, փառատոնի կազմակերպիչներ, թատերական քննադատներ և դրամատուրգներ, ռեժիսորներ, պարողներ, երաժիշտներ և մշակութային նախագծերի կազմակերպման փորձ ունեցող այլ անձինք, որոնք ցանկանում են զարգացնել մասնագիտական հմտությունները ստեղծագործական արտադրության բնագավառում:

Պահանջներին համապատասխանող դիմորդները պետք է.

  • լինեն 18 տարեկանից բարձր,
  • ունենան զրոյից նոր աշխատանք ստեղծելու 3-5 տարվա փորձ,
  • ստեղծեն մշակութային և ստեղծագործական ոլորտներին առնչվող նախագիծ,
  • ստեղծեն եզակի նախագիծ, որը ոլորտում կառանձնանա,
  • նախագիծը մշակելիս` հաշվի առնեն կայունության և տարածման ռազմավարությունը,
  • դիտարկեն ՄԹ մշակութային ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու հնարավորությունը,
  • ներկայացնեն իրագործելի գաղափար, որը պետք է իրականացվի 2022 թվականի մայիսից նոյեմբեր ամիսների ընթացքում՝ առկա միջոցներով և Covid-19-ի հնարավոր սահմանափակումներով: 

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ծրագիրը կանցկացվի առցանց. մասնակիցներից պահանջվում է.

  • ներգրավվել ծրագրի բոլոր փուլերին (տե՛ս ստորև ժամանակացույցը),
  • անգլերենի լավ իմացություն (CEFR սանդղակով B2 մակարդակ),
  • մասնակցել ծրագրի գնահատմանը,
  • մասնկացել հարցազրույցների և/կամ բլոգերի` ծրագրի փորձը կիսելու համար,
  • նշել ծրագիրը կամ գործընկերներին նախագծի գաղափարի ցանկացած հետագա ներկայացման դեպքում,
  • բաց լինել ծրագրի մասնակիցների հետ համագործակցության և համատեղ արտադրության համար:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կիրականացվի անգլերենով` առանց թարգմանության:

Ժամանակացույց

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 26 դեկտեմբերի, 2021թ.

Ընտրության գործընթաց, առցանց զանգեր դիմորդներին՝ 10-21 հունվարի, 2022թ.

Հաջողակ թեկնածուների ծանուցում` 24 հունվարի, 2022թ.

Առցանց ուսուցման ծրագրի մեկնարկ` 21 փետրվարի, 2022թ.

Առցանց ուսուցման ծրագրի ավարտ` 4 մարտի, 2022թ.

Ֆինանսական աջակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 4 մարտի, 2022թ.

Ինչպես դիմել

Դիմորդները պետք է լրացնեն և ուղարկեն առցանց հայտադիմումը մինչև կիրակի` 2021 թվականի դեկտեմբերի 26-ը, 23:59-ը, Ուկրաինայի ժամանակով:

Հայտադիմումը պետք է ներառի.

  • համառոտ նկարագրություն Ձեր ներկայիս ստեղծագործական գործունեության մասին և, թե ինչու եք հետաքրքրված այս ծրագրով (մինչև 250 բառ),
  • համառոտ հայտարարություն այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ձեր գաղափարը Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ստեղծարար ոլորտների վրա (մինչև 250 բառ),
  • համառոտ նկարագրություն հնարավոր նախագծի գաղափարի մասին, որի շուրջ ցանկանում եք աշխատել և, թե ինչպես ես ցանկանում այն իրականացնել (մինչև 250 բառ):

Ընտրության կարգ

Ստեղծարար պրոդյուսերներ ծրագիրը կանցկացնի Curated Place-ը:

Curated Place-ը ստեղծագործական, պրոդյուսերական մասնագիտացված ընկերություն է, որն իրականացնում է միջազգային հանրային ծրագրեր, մոնումենտալ հանրային ինստալյացիաներ, յուրօրինակ պատվերներ, արվեստագետների զարգացման, երաժշտության ռազմավարության, միջոցառումների և կայուն արտադրության նախագծեր:

Ընդհանուր առմամբ, ծրագրին կհրավիրվեն 10 ստեղծագործող պրոդյուսերներ Ուկրաինայից: Առցանց խումբը կներառի նաև հինգ ստեղծագործող պրոդյուսերներ Հայաստանից և հինգ ստեղծագործող պրոդյուսերներ Վրաստանից:

 

Մենք հատկապես ողջունում և խրախուսում ենք ստեղծագործական ոլորտում ավելի քիչ հայտնի թեկնածուների դիմումները:

 

Հանձնաժողովը կգնահատի հայտերը` հիմնվելով հայտատուի համապատասխանության և հայտադիմումում ներկայացված տեղեկության որակի վրա:

 

Կարևոր է, որ Ձեր հայտում հստակ արտահայտեք, թե ինչու եք հետաքրքրված ստեղծագործող պրոդյուսերների ծրագրով և, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ձեր գաղափարը Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ստեղծարար ոլորտների վրա:

 

Հայտերի ծավալով պայմանավորված` մենք չենք կարողանա կարծիք հայտնել ոչ հաջողակ դիմումների վերաբերյալ։

 

Հայտի լրացման ցանկացած հարցերի դեպքում, գրեք creative_producers@britishcouncil.org -ին։