Մենք ուրախ ենք հայտարարել մրցույթ «Աջակցություն ստեղծարար տնտեսությանը» առցանց ուսուցման ծրագրին մասնակցելու համար՝ մշակութային և ստեղծարար ոլորտներում աշխատող մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են քաղաքականության մշակմամբ: Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 13-ից մինչև 2022 թվականի հուլիսի 8-ին ժամը 12.00-ին (GMT+1):
Ծրագրի մասին
Աջակցություն ստեղծարար տնտեսությանը՝ քաղաքականություն մշակողների համար ծրագիրը ինը շաբաթ տևողությամբ ինքնուսույց առցանց ուսուցման ծրագիր է մշակութային և ստեղծարար ոլորտների մասնագետների համար: Ծրագրին կարող են մասնակցել Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կոսովոյից, Հյուսիսային Մակեդոնիայից, Չեռնոգորիայից, Սերբիայից, Թուրքիայից, Ուկրաինայից և Ուզբեկստանից: Այն կզարգացնի ստեղծարար տնտեսության ընկալումը՝ տրամադրելով պատկերացումներ, փորձի ուսումնասիրություն և գործնական գիտելիքներ՝ քաղաքականության մշակման գործընթացն իրազակելու նպատակով: Ծրագիրը մասնակիցներին կտրամադրի նոր գաղափարներ և գործիքներ՝ աջակցելու ստեղծարար և մշակութային ոլորտներին իրենց քաղաքում/տարածաշրջանում/երկրում, ինչպես նաև ընդլայնելու իրենց մասնագիտական կապերը Մեծ Բրիտանիայում և միջազգային ասպարեզում:
Առցանց ծրագիրը կգործի ինը շաբաթ՝ 2022 թվականի հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում և կհամալրվի երեք ուղիղ եթերով, որոնք կներառեն գործընկերային շբում և միջսահմանային գաղափարների զարգացում: Յուրաքանչյուր մոդուլը կտևի մոտ երկու ժամ, ներառյալ հիմնական բովանդակությունը և ուսումնական գործընթացը։ Ամբողջական ծրագիրը ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայական Բրիտանական խորհրդի և Օքսֆորդի Cultural Associates-ի կողմից: Ծրագիրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել arts.info@britishcouncil.org