Մեր արվեստի ծրագրերի թիմը աշխատում է բրիտանական արվեստի ու մշակութային լավագույն, ամենաճանաչված կառույցների հետ, նպատակ ունենալով հաստատել նոր և ընդլայնել գործող համագործակցությունները Հայաստանում ստեղծագործող արվեստագետների և մշակութային հաստատությունների հետ։ Մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մշակութային կազմակերպությունների և ստեղծարար ձեռնարկությունների հետ` կյանքի կոչելու ոգեշնչող և համագործակցային նախագծեր։ Ծանոթացե՛ք Հայաստանում իրականացվող մեր ընթացիկ ծրագրերին։

Դրամաշնորհ Միացյալ Թագավորության հետ արտիստական համագործակցության ծրագրերի համար (սահմանափակ հայտեր)
Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև մշակութային երկխոսությունը խրախուսելու համար Բրիտանական խորհուրդը մինչև 2500 ֆունտ ստեռլինգ փոքր դրամաշնորհներ է առաջարկում իր Culture Connects ծրագրի միջոցով