Այս բաժինը ներառում է տեղեկատվություն Բրիտանական խորհրդի կայքերի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև բոլոր այն կանոնների, որոնց հետևում է Բրիտանական խորհուրդը: Օգտագործման կանոններն ու քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ թարմացվում է:
Կայքի կիրառման պայմաններ
Բրիտանական խորհուրդը մշակել է հատուկ քաղաքականություն, թե ինչպես կարող եք օգտվել մեր կայքից: Այստեղ կարող եք գտնել տեղեկատվություն այն մասին, թե ինչ ենք արել մենք, որպեսզի կայքը հասանելի լինի բոլորին: Այստեղ կարող եք գտնել տեղեկություն քաղաքականության վերաբերյալ, և թե ինչպես կարելի է բողոքներ գրել:
Գաղտնիություն
Մենք ցուցաբերում ենք իրավական և ճշգրիտ մոտեցում անձնական տեղեկատվության օգտագործման հանդեպ: Այս մոտեցումը գործում է մեր բոլոր մասնաճյուղերում: Մանրամասների համար կարդացեք գաղտնիության քաղաքականությունն անգլերեն տարբերակով:
Տվյալների պաշտպանության քաղաքականություն
ՏՎյալների պաշտպանության քաղաքականությունը բացատրում է այս կայքի բովանդակության սեփականության իրավունքը, ինչպես նաև դրա ճշգրիտ կիրառումը: Տվյալների պաշտպանության մասին կարող եք կարդալ մանրամասն անգլերեն տարբերակով:
Տեղեկատվության ազատություն
Բրիտանական խորհուրդը նոր և բաց հաղորդակցման ճանապարհներ է փնտրում աշխարհի հետ: Միասնություն ու վստահություն կառուցելու համար կարևոր է մեր կազմակերպության ավելի լայն տարածումն աշխարհում: Մանրամասների համար կարդացեք տեղեկատվության ազատության քաղաքականությունն անգլերեն տարբերակով:
Կիրառման դրույթներ
Բրիտանական խորհուրդն ունի կայքի կիրառման հատուկ պայմաններ ու դրույթներ, հղումներ դեպի կայք և կայքից դուրս: Պայմանների և դրույթների ամբողջական տարբերակը կարող եք կարդալ անգլերեն:
Հասանելիություն
Մենք փորձել ենք հնարավորինս հասանելի դարձնել britishcouncil.am կայքը բոլորի համար` անկախ բրաուզերից և առանց հատուկ սարքավորումների կիրառման անհրաժեշտության:
Բրիտանական խորհրդի կայքի հասանելիությանը մանրամասն կարող եք ծանոթանալ անգլերեն տարբերակով:
Բողոքի ներկայացման ընթացակարգ
Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար: Մենք ձգտում ենք տրամադրել լավագույն ծառայությունները և ողջունում ենք Ձեր կարծիքը, առաջարկները, գոհունակությունն ու դժգոհությունը մեր ծառայություններից: Մենք կցանկանայիք իմանալ նաև, եթե մեր անձնակազմի անդամներից մեկը ձեզ վատ ծառայություն է մատուցել Ձեզ: Մանրամասների համար կարդացեք բողոք ներկայացնելու կարգն անգլերեն տարբերակով:
Քաղաքականություններ
Լինելով մշակութային հարաբերություններ կառուցող կազմակերպություն` Բրիտանական խորհուրդն ունի որոշակի քաղաքականություններ, որոնք բացատրում են, թե ինչպես ենք մենք ապահովում գաղտնիությունը, պաշտպանում երեխաներին, շրջակա միջավայրը, ինչպես նաև տրամադրում տեղեկատվություն, կառուցում հավասար հնարավորություններ ու բազմազանություն:
Պաշտպանության քաղաքականություն
Բրիտանական խորհուրդը պարտավորվում է ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ մեզ հետ շփվելիս ոչ մի երեխա կամ մեծահասակ չի տուժի կամ շահագործվի: Սույն քաղաքականությունը սահմանում է երեխաների և մեծահասակների պաշտպանության լայն շրջանակը և որոշարկում ակնկալիքները: Նշյալ քաղաքականությունն ընդգծում է պաշտպանության կարևորությունը և ձեռնարկվելիք բոլոր այն գործողությունները, որոնք Բրիտանական խորհրդին հնարավորություն կընձեռեն կատարել իրեն վերապահված պարտականությունները երեխաների և մեծահասակների հետ շփվելիս: Բրիտանական խորհուրդը զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարում պաշտպանությանը վերաբերող հարցերի նկատմամբ ցանկացած անգործության ուղղությամբ։
Պաշտպանության քաղաքականությանը վերաբերող ամբողջական փաստաթղթին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կանաչ քաղաքականություն
Հանդիսանալով Բրիտանական խորհրդի` աշխարհում ավելի քան 100 մասնաճյուղերից մեկը` մենք Հայաստանում գիտակցում ենք, որ մեր գործունեությունն իր ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ իսկ պատճառով մեր նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի վրա մեր բացասական ազդեցությունը` առաջնորդվելով Բրիտանական խորհրդի կանաչ քաղաքականության սկզբունքներով:
Մանրամասների համար կարդացեք կանաչ քաղաքականությունն անգլերեն տարբերակով:
Հավասար հնարավորություններ և բազմազանություն
Բրիտանական խորհուրդը միջազգային հնարավորություններ և փոխադարձ վստահություն է ստեղծում Միացյալ Թագավորության և մյուս երկրների միջև: Մեր նպատակն է հարաբերություններ զարգացնել տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց և մշակույթների միջև: Բազմազանության քաղաքականության արդյունավետ աշխատանքը և հավասար հնարավորությունների խրախուսումը մեր գործունեության կարևորագույն բաղադրիչներն են:
Մանրամասների համար կարդացեք քաղաքականության ամբողջական տարբերակն անգլերենով և ծանոթացեք` ինչպես ենք մենք կառուցում հավասար հնարավորություններ և բազմազանություն մեր նախագծերում: