Հայաստանում շրջանավարտների ձեռքբերումների հանրահռչակումը
Երբ բացառիկ անհատները համաշխարհային մակարդակով առաջնակարգ կրթություն են ստանում ՄԹ-ում, դրա ազդեցությունն, ամենայն հավանականությամբ, պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Շրջանավարտների այս մրցանակը լույս է սփռում այն ազդեցության վրա, որ ՄԹ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացածները թողնում են ընտրած մասնագիտական ոլորտում և ներկայացնում է պայմանավորված ՄԹ-ում ստացած կրթությամբ այդ ազդեցության եղանակները:
Բրիտանական խորհուրդը տվել է ամբողջ աշխարհում ՄԹ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած միջազգային շրջանավարտների բացառիկ ձեռքբերումները նշանավորելու հեղինակավոր մրցանակի իններորդ տարվա մեկնարկը:
«Սովորեք ՄԹ-ում» շրջանավարտների այս մրցույթին կարող են դիմել ՄԹ-ից դուրս, ցանկացած այլ երկրում բնակվող շրջանավարտները: Մրցանակակիրները և եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցները կլինեն իրենց ոլորտների այն առաջատարները, որոնք գործի դրած կլինեն ՄԹ-ի համալսարանում ուսումնառության ընթացքի փորձառությունը` իրենց համայնքներին, արդյունաբերություններին և երկրներին դրական փոփոխություն բերելու նպատակով: «Սովորեք ՄԹ-ում» շրջանավարտների մրցանակաբաշխությունը նշանավորում և հանրայնացնում է ՄԹ բարձրագույն կրթության ազդեցությունն ու արժեքը և ավելի է մեծացնում ՄԹ շրջանավարտների և համալսարանների ճանաչելիությունը:
Այս մրցույթին կարող են մասնացել ՄԹ-ից դուրս ցանկացած այլ երկրում այս պահին բնակվող բոլոր շրջանավարտները, որոնք կա՛մ սովորել են ՄԹ-ում` ՄԹ համալսարանական աստիճան շնորհող, պաշտոնապես ճանաչված ուսումնական հաստատությունում նվազագույնը մեկ եռամսյակ կամ կիսամյակ, կա՛մ որոնց ՄԹ համալսարանի կողմից շնորհվել է համալսարանական լրիվ աստիճան և որակավորում (կամ ավելին) արտասահմանում գտնվող տեղական հաստատության միջոցով նախորդ 15 տարիներին:
Կա մրցանակային չորս կարգ.
- «Գիտության և կայուն զարգացման մրցանակը» նախատեսված է այն շրջանավարտների համար, որոնք առանձնակի ձեռքբերումներ են ունեցել իրենց կարիերայի ընթացքում գիտության և կայուն զարգացման ոլորտներում և կարող են ի ցույց դնել մասնագիտական գործունեության ոլորտում և դրանից դուրս սեփական ձեռքբերումների ազդեցությունն ու մասշտաբը: Գործունեության ոլորտներից են` կլիմայի փոփոխությանն ուղղված գործունեությունը, մաքուր էներգիան, բժշկագիտությունը, կայուն զարգացող քաղաքներն ու համայնքները, ճարտարագիտությունը, արդյունաբերությունն ու շինարարությունը:
- «Մշակույթ և ստեղծարարություն մրցանակը» շնորհվում է այն շրջանավարտներին, որոնք իրենց ուղին են կերտել արվեստի և մշակույթի ոլորտներում: Մենք որոնում ենք անհատների, որոնք կարող են ի ցույց դնել իրենց արվեստագիտական հնարամտությունը, ազդեցությունը և ստեղծագործականությունը: Աշխատանքի ոլորտները կարող են ներառել` արվեստ, դիզայն, մեդիա և տեսանյութերի արտադրություն, հեռուստատեսություն, երաժշտություն, սպորտ, բլոգերային և վլոգերային գործունեություն, յություբյան ալիքներում ստեղծագործական աշխատանք և հումանիտար ուղղություններ:
- «Սոցիալական ոլորտում գործունեություն մրցանակը» շնորհվում է այն շրջանավարտներին, որոնք բացառիկ ներդրում և հանձնառություն են ունեցել` սոցիալական դրական փոփոխություն առաջ բերելու և այլոց կյանքը բարելավելու մեջ: Աշխատանքի ոլորտներից են` անհավասարության, աղքատության և սովի կրճատումը, կրթությունն ու մասնագիտական կատարելագործումը, խաղաղությունն ու արդարությունը:
- «Գործարարության և նորարարության մրցանակը» շնորհվում է այն շրջավարտներին, որոնք ակտիվորեն նախաձեռնում են աճի ներուժ ունեցող նորարարական կամ ստեղծարար նոր գաղափարներ, լուծումներ կամ գործարար հնարավորություններ կամ նպաստում են դրանց` սեփական մասնակցությամբ: Աշխատանքի ոլորտներն են` ձեռներեցությունը, գործարարությունը, տեխնոլոգիաները և ֆինանսները:
Մրցանակներ
Բրիտանական խորհուրդը առաջարկում է £2,000 յուրաքանչյուր կատեգորիայի հաղթող մասնակցին՝ իրենց իսկ ընտրությամբ մասնագիտական զարգացման հնարավորության համար։
Հեղինակավոր շրջանավարտների մրցույթի մրցանակակիրը դառնալու առավելություններից են նաև՝
- Ձեր միջազգային ճանաչման մակարդակի բարձրացումը համաշխարհային մամուլի և թվային միջոցներով լուսաբանման միջոցով,
- Ձեր մասնագիտական ցանցի և գործարար կապերի կառուցումը,
- Միացյալ Թագավորություն մասնագիտական կապեր հաստատելուն ուղղված այցը
Ժամանակացույց
1 սեպտեմբերի, 2022թ. | Հայտադիմումների ընդունման մեկնարկ |
6 նոյեմբեր, 2022թ. | Հայտադիմումների ընդունումն ավարտվում է 23:59-ին (Մեծ Բրիտանիայի ժամանակ) |
Նոյեմբեր – դեկտեմբեր 2022թ. | Հայտատուների կարճ ցանկի կազմում |
Դեկտեմբեր 2022թ. – հունվար 2023թ. | Եզրափակիչ դուրս եկած թեկնածուների անունների հրապարակում |
Փետրվար 2023թ. | Հայաստանում` ազգային մակարդակում անցկացվող մրցույթի հաղթողների հրապարակում և մրցանակաբաշխության արարողության անցկացում |
Մարտ – օգոստոս 2023թ. | Համաշխարհային մակարդակում եզրափակիչ դուրս եկած թեկնածուների անունների հրապարակում և թվային հարթակում տոնակատարություն |
Սեպտեմբեր 2023թ․ | Համաշխարհային մակարդակում հաղթողների հրապարակում |
Ձմեռ 2023/24թթ. | Աշխարհի մակարդակով չորս հաղթողներն այցելում են ՄԹ` մասնագիտական զարգացման հնարավորություններից օգտվելու և իրենց համալսարանների հետ նորից կապ հաստատելու նպատակով: |
Դիմավորե՛ք Հայաստանում ՄԹ «Շրջանավարտների մրցանակ 2022–23» -ի եզրափակից փուլ անցած մասնակիցներին
Բազմաթիվ ուժեղ դիմորդների մրցակցության մեջ այս թեկնածուներն առանձնացան: Պարզեք, թե ինչն է նրանց պատմությունը դարձնում յուրահատուկ: