ՅՈՒՆԻՔ-ը Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանց է, որը միավորում է Եվրոպական միության անդամ 28 երկրների մշակույթի ոլորտում գործող 36 հաստատություն աշխարհի շուրջ 100 երկրներում: Հիմնադրվելով 2006 թվականին՝ ՅՈՒՆԻՔ-ի նպատակն է համատեղել ջանքերը` ներկայացնելու մշակույթի ոլորտում եվրոպական լավագույն փորձը, խթանելու մշակույթների միջև բազմազանության և փոխըմբռնման գաղափարները:

Հայաստանում ՅՈՒՆԻՔ կլաստերը հիմնադրվել է 2008թ.- ի հոկտեմբերի 2-ին։ Միջոցառման շրջանակում  հայաստանյան կլաստերի հինադիր անդամների ՝ Բրիտանական խորհրդի, Գոթեի անվան ինստիտուտի, Դանթե Ալիգիերի ասոցիացիայի երևանյան կոմիտեի, Հայաստանում Ֆրանսիայի, Շվեդիայի, Չեխիայի, Լեհաստանի, Լիտվայի և Բուլղարիայի դեսպանատների կողմից ստորագրվեց ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը: 

ՅՈՒՆԻՔ Հայաստանի 2018-2019 թվականների նախագահությունը ստանձնել է Բիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, իսկ փոխնախագահությունը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի վերջին նախաձեռնություններից է Հայաստանում Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ի կազմակերպումը, որն իրականացվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ։ 

Հետևե՛ք ՅՈՒՆԻՔ Հայաստան Ֆեյսբուքյան էջին կլաստերի նորություններին ծանոթանալու համար։