Աշխարհի ամենամեծ ԼԳԲՏՔ+ ֆիլմերի փառատոնն այս տարի անցկացվեց մարտի 21-ից 31-ը և նոր ցուցադրություններով կվերադառնա 2020 թ.-ին:
Ծրագրի մասին
Բրիտանական խորհուրդը՝ BFI Flare: Լոնդոն ԼԳԲՏՔ+ ֆիլմերի փառատոնի հետ համատեղ, ստեղծում է ԼԳԲՏՔ+ հայամնքի մասին հինգ թեմատիկ կարճամետրաժ ֆիլմ, որոնք անվճար կարելի է դիտել առցանց յուրաքանչյուր տարի, 11 օրերի ընթացքում։
Ծրագիրը, որում ներկայացված են աշխարհի տարբեր երկրներից նորահայտ ռեժիսորների աշխատանքներ, ընտրվում է BFI Flare-ի կողմից և համընկնում այդ փառատոնի հետ։ Մեր համաշխարհային ցանցի միջոցով ավելի քան 100 երկրներում մենք խրախուսում ենք մարդկանց դիտել ֆիլմերը՝ ի նշան համերաշխության ԼԳԲՏՔ+ համայնքների հետ այն վայրերում, որտեղ առկա են ազատության ու հավասար իրավունքների սահմանափակումներ։ Դիտողներին խնդրում ենք տարածել ֆիլմերը՝ օգտագործելով #FiveFilms4Freedom հեշթեգն ի նշան այն բանի, որ Սերը Մարդու Իրավունք է։
2015-ից անցկացվող ծրագրի շրջանակում ֆիլմերից մեկը դիտվել է ավելի քան 10 մլն մարդկանց կողմից՝ ավելի քան 200 երկրներում, այդ թվում՝ աշխարհի բազմաթիվ անկյուններում, որտեղ միասեռականությունը քրեականացված է, որոշ դեպքերում էլ սպառնում է մահապատժով։
Այս տարի փառատոնի ցուցադրություններն անցկացվեցին Ամեն ոք//Ամենուր նախագծի շրջանակում, որը տոնում է վեբի ստեղծման 30-ամյակը: