|
Բրիտանական ֆիլմերի փառատոնը վերադաձավ Հայաստան տասնվեցերորդ անգամ՝ ներկայացնելու Միացյալ Թագավորության կինոարտադրության նորույթները:
Փառատոնը Բրիտանական խորհրդի ամենաճանաչված ամենամյա միջոցառումներից մեկն է, որի միջոցով հայ հանդիսատեսին ցանկանում ենք ներկայացնել Միացյալ Թագավորության մշակույթն ու կենսակերպը, արժեքները, ֆիլմարտադրության վերջին զարգացումները, ինչպես նաև բարձրացնել ժամանակակից Բրիտանիայում քննարկվող սոցիալական և մշակութային հարցերը:
Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ ռեժիսորների աշխատանքները, որոնք ներառում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից մինչև վավերագրություն և դրամա:
Փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 15-ին, ժամը 16.30-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Հուշանվերը» ֆիլմի ցուցադրությամբ: Ջոանա Հոգի հեղինակած այս վերջին աշխատանքը նախորդ տարի «Սանդանս» կինոփառատոնում արժանացավ ժյուրիի կողմից լավագույն միջազգային ֆիլմ մրցանակին: Ցուցադրությունները այնուհետև շաունակվեցին մինչև փետրվարի 21-ը՝ բնօրինակով, հայերեն և ռուսերեն ենթագրերով: