«Արարելով ապագան» ծրագրի մասին
«Crafting Futures» ծրագիրն աջակցում է արհեստագործության ու կիրառական արվեստի զարգացմանն ամբողջ աշխարհում։ Բրիտանական խորհրդի այս ծրագիրը նպաստում է տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ գիտելիքի փոխանակման և ռեսուրսների հասանելիության ընդլայնման միջոցով։ «Crafting Futures»-ի նախագծերը միտված են վարպետների մասնագիտական զարգացմանը՝ հետազոտությունների, համագործակցության և կրթական միջոցառումների ճանապարհով։
Միջազգային համագործակցության միջոցով «Crafting Futures»-ը Միցյալ Թագավորության և աշխարհի այլ երկրների միջև փորձի փոխանակման նպատակով ստեղծում է գործընկերային նոր ցանցեր և հնարավորություններ։ Ծրագիրն աջակցում է արհեստագործության ոլորտում հետազոտություններին ու կրթական նախաձեռնություններին՝ ապահովելով ծրագրերի և ստեղծագործական փորձի որակի պատշաճություն և հետագա զարգացում։ Ծրագիրն, այսպիսով, օգնում է դիզայներներին ու արհեստագործներին փորձի յուրացման և գիտելիքների ձեռք բերման հարցում՝ նրանց համար բացելով նոր շուկաներ և նոր լսարաններ՝ բարձրացնելով արհեստագործության արժեքն ու սատարելով ոլորտում գիտելիքների փոխանակմանը։
Ներկայում ծրագիրն իրագործվում է Արևելյան Ասիայում, Հարավային Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Այն համապատասխանում է Կայուն զարգացման նպատակներին։
- Նպատակ 4․ Կրթություն և վերապատրաստում հմտությունների, ձեռնարկատիրության և նմուշների ստեղծագործական որակի բարձրացման նպատակով։ Հետազոտություններ ու գործիքակազմ միջազգային մասշտաբով գիտելիքներն ու փորձը տարածելու համար։
- Նպատակ 5․ Կին արհեստավորների և կանանց համայնքների ճանաչում և նրանց համար տնտեսական հնարավորությունների ստեղծում։
- Նպատակ 8․ Երիտասարդության ներգրավումը նպաստում է հանուն բոլորի համար արժանապատիվ աշխատանքի ստեղծագործականությանն ու նորարարությանը, ինչպես նաև ներառական զարգացմանը։
- Նպատակ 10․ Անհավասարության կրճատում՝ միավորելով հինն ու նորը, ձեռագործն ու թվայինը, գյուղականն ու քաղաքայինը, մշակութայինն ու տնտեսականը։ Բոլորի համար հավասարության ապահովում։
- Նպատակ 12․ Կայուն և էթիկական արտադրության և սպառման զարգացում բնապահպանական կայունության և արտադրանքի բազմանգամյա օգտագործման համար։
- Նպատակ 17․ Բոլոր նախագծերի իրագործում միջազգային գործընկերության և գիտելիքների ու փորձի փոխանակման հիման վրա։