Տաշքենդ, հոկտեմբերի 16-17, 2019թ. 

Բրիտանական խորհրդի կողմից առաջին անգամ Տաշքենդում նախաձեռնվեց համաժողով,  որը համախմբեց Միացյալ Թագավորության և ծրագրային յոթ երկրներից կրթության ոլորտի շուրջ 120 պատասխանատուների, քաղաքականություն մշակողների և իրականացնողների, ԲՈՒՀ-երի  և ազգային կրթական հաստատությունների ներկայացուցիչների` քննարկելու բարձրագույն կրթության ոլորտում անգլերենի դասավանդման որակի բարձրացման, ինչպես նաև բուհական կրթությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր։  

Համաժողովի երկօրյա աշխատանքների արդյունքում մասնակիցները քննարկեցին բարձրագույն ուսումնական հաստատություններում անգլերենով դասավանդման հնարավորություններն ու մարտահրավերները։  

Միջոցառման մասին ավելին իմանալու, գործողությունների ծրագրին ծանոթանալու համար կարող եք ներբեռնեք համաժողովի զեկույցը։ 

Այլ հղումներ