«Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագիրը կարճաժամկետ նախագիծ էր, որի նպատակն էր կոդավորման արտաժամյա դասընթացների միջոցով զարգացնել Երևանից և Հայաստանի մարզերից վեց դպրոցների աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը: Այս նախաձեռնության նպատակն էր աշակերտներին զինել համապատասխան հմտություններով հետագայում կրթական և աշխատանքային ուղին հարթելու համար:
Ծրագիրը նախագծվել և իրականացվեց Բրիտանական խորհրդի կողմից՝ «Տելեկոմ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն իրականացվեց նաև ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ծրագրի արդյունքները
«Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի շրջանակում երևանյան երեք ավագ դպրոցում, ինչպես նաև մարզային երեք հիմնական դպրոցներում ներդրվեցին Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներ, որոնք կրթական գործընթացը դարձրեցին առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ դպրոցներին տրամադրվեց նաև դասավանդման և ուսումնառության համապատասխան ռեսուրսներ:
Պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ավագ դպրոցներից 140 աշակերտ հնարավորություն ստացավ մասնակցել կոդավորման արտալսարանային ներածական դասընթացների, իսկ շահառու դպրոցների ՏՀՏ ուսուցիչների մինչ դասընթացների մեկնարկը վերապատրաստվեցին micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ:
Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեց ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն ընձեռեցին նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները,մ ինչպես նաև ներկայացնել այն նախագծերը, որոնք մշակել եինք սարքի օգնությամբ։