Մենք աշխատում ենք բարելավել Հայաստանի միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների անգլերենի և ընդհանուր աշխատանքային հմտությունները: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագիրը նախատեսում է մայրաքաղաքից դուրս բնակվող երիտասարդներին աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային ոլորտի ամենակարևոր հմտություններից՝ անգլերենի բարելավման հարցում: 

Զարգացման կենտրոններ 

Այս ծրագիրն իրականացնում ենք Հայաստանի Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների միջին մասնագիտական երկու հաստատությունում Զարգացման կենտրոնների գործունեությամբ, որոնք տեղի ուսանողներին կառաջարկեն լրացուցիչ դասընթացներ և վերապատրաստումներ, մասնակիցներին կզինեն ապագա աշխատանքի հիմնարար և կիրառելի հմտություններով` խթանելով նրանց մասնագիտական մրցունակությունը: Կենտրոններում կդասավանդվեն հետևյալ դասընթացները.

  • Անգլերեն աշխատանքի համար
  • Աշխատանքային հմտություններ

Ծրագրի նպատակները

Շառահու հաստատությունների 17-ից 20 տարեկան երիտասարդներին

  • Աշխատաշուկա մուտք համար անգլերենի իմացության բարելավում և ապագայում տնտեսական բարեկեցության ապահովում
  • մասնագիտական ոլորտին առնչվող տեղեկատվությանը հասանելիության տրամադրում և աշխատանքային հնարավորությունների իրազեկում
  • աշխատանքային հիմնարար և կիրառելի հմտություններով զինում` խթանելով նրանց մասնագիտական մրցունակությունը

 Ուսուցիչներին 

  •  Անգլերենի և աշխատանքային հմտություններ դասավանդող մասնագետների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումներ 

Ծրագրի շրջանակում իրականացված գործողություններ

  • կարիերայի զարգացման 7 մասնագետի և անգլերենի 11 ուսուցչի վերապատրաստման դասընթացներ (հոկտեմբեր 2018)  
  • Արտաշատ քաղաքի Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում Զարգացման երկու կենտրոնի բացում  (նոյեմբեր 2018)
  •  «Աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» դասընթացի ավարտ (դեկտեմբեր 2018)

«Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրվի նաև ստաժավորման և աշխատանքի հնարավորություն գործընկեր կազմակերպություններում: Նախատեսվում է նաև աշխատանքի տոնավաճառի կազմակերպում: 

Ծրագրի տևողություն 

 Ծրագիրն իրականացվում է 2018 թ.- ի նոյեմբերից և կտևի մինչ 2018 թ.-ի մայիսը: