Եթե ձեր բարձրագույն ուսումնական հաստատությունը ցանկանում է համագործակցել ՄԹ համալսարանների հետ աշխատակազմի, ուսանողների, միացյալ ծրագրերի, ուսումնասիրության կամ էլ կարողություների զարգացման համար, ապա մենք կարող ենք առաջարկել որոշ հնարավորություններ:

Erasmus+

Ավելի քան 25 տարի Եվրոպական միությունը ֆինանսավորել է Erasmus ծրագիրը` տարածելով ուսանողների և աշխատակազմի շարժունակության գաղափարը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս: Նոր Erasmus+ ծրագիրն առաջարկում է  հնարավորություններ համալսարանների համագործակցության համար` հիմք ընդունելով Erasmus Mundus, Tempus, Alfa և Edulink ծրագրերի հաջողությունները:  

ԵՄ-ում և ԵՄ-ից դուրս գտնվող բարձրագույն կրթական հաստատությունների համար առկա են ֆինանսավորման հնարավորություններ, միակցված մագիստրոսական և դոկտորական ծրագրեր և միջհամալսարանական համագործակցության հնարավորություններ: Այդ ֆինանսավորման մի մասը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: ՄԹ-ում Erasmus+ ծրագիրը համակարգում է ՄԹ ազգային գործակալությունը` Բրիտանական խորհրդի և  Ecorys-ի համագործակցությամբ: Բրիտանական խորհուրդը համակարգում է Erasmus+ը, որը ծրագրեր է իրականացնում բարձրագույն կրթության համար:

Միջազգային շարժունակություն

Առաջին անգամ Erasmus+ ծրագիրն աջակցում է եվրոպական (ծրագիր) և ոչ եվրոպական (գործընկեր) երկրների անձնակազմի և ուսանողների փոխանակմանը` Միջազգային շարժունակություն ծրագրի շրջանակում: Մասնակից երկրների ցանկն առկա է կայքում

Այս ծրագրի համար դիմումի ձևը կարող են ներկայացնել միայն ծրագիր երկրները: Այնուամենայնիվ, ՄԹ համալսարանների հետ արդեն իսկ կապեր ունեցող հաստատությունները կարող են դիտարկել այս հնարավորությունը որպես կապերի ամրապնդման և ուսուցման ու հետազոտական աշխատանքի հնարավորություն: 

Եթե դուք դեռևս կապեր չունեք ՄԹ համալսարանների հետ, սակայն կցանկանայիք օգտվել Erasmus+ ծրագրի ֆինանսավորումից, այցելեք «Համագործակցության հնարավորություններ» էջը և լրացրեք համապատասխան ձևը:  

Եթե կցանկանայիք տեղեկություններ ստանալ այլ հնարավորությունների մասին, ապա ծանոթացեք Եվրոպական հանձնաժողովի ուղեցույցի հետ: 

Horizon 2020

Horizon 2020-ը Եվրամիության` ուսումնասիրությունների ու նորարարության ամենամեծ ծրագիրն է: Յոթ տարվա (2014-2020) համար հատկացվել է շուրջ 80 միլիարդ եվրո ֆինանսավորման հնարավորություն: Այն խոստանում է նորարարական մտքերի իրագործում և հնարավորություն է ընձեռում գաղափարները դուրս բերել լաբորատորիաներից անմիջապես շուկա:

Համատեղելով ուսումնասիրությունն ու նորարարությունը` Horizon 2020-ը կօգնի հասնել գիտական ու արդյունաբերական հրաշալի արդյունքների և լուծել հասարակության առջև կանգնած մի շարք խնդիրներ: Նպատակն է ստեղծել հնարավորությունններ, որպեսզի Եվրոպայի և աշխարհի այլ երկրներում ապրող հետազոտողներն աշխատեն միասին գիտական խնդիրների լուծման և նորարարության տարածման ուղղությամբ:

Horizon 2020-ը բազմաթիվ հնարավորությունններ է ընձեռում Եվրամիությունից դուրս համալսարանների հետ համագործակցելու համար: Ծրագրին մասնակցելու պայմանները կարող են տարբեր լինել` ըստ տարածաշրջանի, իրավական և տնտեսական իրավիճակի:

 

EURAXESS UK

Euraxess-ը Եվրամիության նախաձեռնություն է, որն աջակցում է հետազոտողների միջազգային շարժունակությանը  և կարիերայի զարգացմանը: Բրիտանական խորհուրդը համակարգում է Euraxess UK կայքը, որը պարունակում է տեղեկություն ՄԹ-ում ուսումնասիրությունների կատարման հնարավորության, հետազոտողների մասին և տվյալներ աշխատանքի ու ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ: