Ընդլայնելով ուսանողների հեռանկարները

Այս ծրագրի միջոցով մենք փորձում ենք երկարաժամկետ գործընկերություններ ստեղծել, իրական փոփոխություններ բերել և օգնել ուսանողներին, հատկապես կանանց և աղջիկներին, իրենց հմտությունները բարելավելու, գիտելիքներն ու ներուժը լիարժեք իրացնելու և որպես արդյունք, աշխատաշուկայում հաջողությունների հասնելու համար։ 

Տարբեր երկրների կրթական համակարգերի հետ մեր աշխատանքային փորձը հնարավորություն է տալիս համախմբելու մարդկանց, կիսել իրենց գաղափարներն ու լավագույն փորձը բարձրագույն կրթության ոլորտում զբաղվածությունը խթանելու նպատակով։

Մեր աշխատանքը խթանում է կրթական քաղաքականության մշակմանը և գործուն համակարգերի ձևավորմանը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ադրբեջանում։  

Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով.
  • Անգլերենը բարձրագույն կրթության համակարգում: Մեր ցանկությունն է բարելավել բարձրագույն կրթական համակարգում անգլերենի տարածումը և անգլերենով դասավանդումը։ Մեր նպատակն է առավել մեծ թվով ուսանողների ներգրավել միջազգային շփումներում և ստեղծել արդյունավետ միջազգային հետազոտական համագործակցություններ։

  • Դ
ասավանդման որակի բարձրացում։ Մենք ցանկանում են բարելավել անգլերենի դասավանդման և ուսուցման որակը բարձրագույն կրթական համակարգում։ Որակյալ դասավանդումը  էական նշանակություն ունի և դրան հասնելու համար կաշխատենք առանձին հաստատությունների հետ դասավանդման ստանդարտների բարձրացման, նոր ռազմավարությունների մշակման և գերազանցիկության կենտրոններ հիմնելու ուղղությամբ։

  • Ուսանողների զբաղվածության խթանում։ Մենք կաշխատենք բուհական կրթությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ուսանողների մոտ զարգացնելով հմտություններ, որոնք կհամապատասխանեն 21-րդ դարի հասարակության պահանջներին։ 

Կարդացեք այս բաժնում

Հետազոտություն. անգլերենը որպես դասավանդման լեզու Հայաստանի բարձրագույն կրթության համատեքստում

Զեկույցը ներկայացնում է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում Անգլերենը որպես դասավանդման լեզու կիրառելու համատեքստը, ինչպես նաև դրա թիրախային շահակիցների փորձառությունն ու վերաբերմունքը։