Անգլերեն դասընթացներ Հայաստանի երեք մարզերի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար

Դասընթացներն իրականացվելու են Բրիտանական խորհրդի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։

Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության հյուսիսային երեք մարզերի՝ Տավուշի, Լոռու և Շիրակի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, ընդգրկելով շուրջ 140 շահառու։

Ծրագրի ակնկալվող արդյունքները

Մասնակցելով դասընթացներին, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կբարելավեն իրենց անգլերենի իմացությունը, ինչը հնարավորություն կտա ՝

  • հեշտությամբ հաղորդակցվել, վաճառել և ներկայացնել իրենց ծառայությունները օտարերկրյա այցելուներին,
  • ավելի ակտիվ և վստահ շփվել զբոսաշրջիկների հետ,
  • օգտվել զբոսաշրջության ծառայությունների տրամադրման անգլերեն աղբյուրներից։

Դասընթացների նկարագիրը

  • Ընդհանուր անգլերենի դասընթացներ առաջարկվելու են սկսնակ (A0), տարրական (A1 և A2) և միջին (B1 և B2) լեզվի իմացության մակարդակ ունեցող մասնակիցների համար՝ ներառելով զբոսաշրջության ոլորտի բառապաշար։
  • Դասընթացները նախատեսված են տուրիզմի ոլոտրում գործունեություն ծավալող բոլոր հաստատությունների համար՝ զբոսաշրջային օպերատորներ, գործակալություններ, տեղեկատվական կենտրոններ, մշակութային կենտրոններ, ռեկրեացիոն ծառայություններ, հյուրանոցներ / հյուրատներ, հասարակական սննդի ծառայություն, տրանսպորտային ծառայություններ, պետական կառույց, և այլն։

Առաջարկվող դասերը միտված են բարելավելու բանավոր հաղորդակցումը, լսողական, կարդալու և գրելու հմտությունները, ինչպես նաև քերականությունը։ 

Լրացուցիչ տեղեկություններ

Անգլերենի դասընթացներն անցկացվելու են առցանց ձևաչափով։ Մինչ մեկնարկը, բոլոր մասնակիցների համար կազմակերպվելու է լեզվի իմացությունը տարբերակող թեստ։ Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Վերջնական ընտրությունը կատարվելու է ներկայացված հայտի և թեստավորման արդյունքներիհիման վրա՝ ապահովելով երեք մարզերի և բոլոր ոլոտների հավասար մասնակցության հնարավորությունը։ Դասընթացների ընդհանուր տևողությունը լինելու է 60 դասաժամ։