Արտերկրացի ուսանողները, ովքեր մուտք կգործեն Միացյալ Թագավորություն 2020-2021 ակադեմիական տարում, հնարավորություն կունենան ավարտելուց հետո աշխատանք գտնելու նպատակով երկու տարի մնալ երկրում։  

Նոր կարգավորումը ուժի մեջ մտնելուց հետո բակալավրիատում կամ ավելի բարձր կրթական աստիճանի համար սովորած ուսանողներին հնարավորություն կընձեռվի ուսումը բարեհաջող ավարտելուց հետո դիմել Նորավարտների ուղի ծրագրին։ Դիմելու ընթացակարգն առավելապես պարզեցված է, և դիմորդները ենթակա են միայն քրեական գործում գտնվելու, ինքնության և անվտանգության ստուգումների։ Բոլոր ստուգումները կանցկացվեն Միացյալ Թագավորությունում, և դրանց համար նախատեսված է որոշակի վճար։ 

Այն ուսանողները, որոնք կընդգրկվեն Նորավարտների ուղի ծրագրում, կստանան երկու տարի ժամկետով չերկարաձգվող կեցության իրավունք։ Այդ ժամանակահատվածում նրանք կարող են աշխատանք փնտրել կամ անցնել ցանկացած աշխատանքի։ Կեցությունը պետական ֆինանսների հասանելիություն չի ապահովում և կեցության իրավունքների հաստատում չի ենթադրում։ Տվյալ ժամանակահատվածում շրջանավարտները կարող են փոխել աշխատանքը, անցնելով մասնագիտական աշխատանքի։ 

Նոր կարգավորման մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ՄԹ Ներքին գործերի նախարարության տեղեկանքում, որն հասանելի է այս էջի ներքևում։