IELTS թեստի չեղարկումը
Ծանոթագրություն. Այս քաղաքականությունը կիրառվում է միայն IELTS ընդհանուր և ակադեմիական թեստերի դեպքում։ IELTS Վիզաների և ներգաղթի համար (UKVI) թեստի չեղարկման և ամսաթվի փոփոխման քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Խնդրում ենք այցելել մեր Take IELTS կայք IELTS Online չեղարկման քաղաքականությանը ծանոթանալու համար:
IELTS թղթային եղանակով թեստի օրից առնվազն հինգ շաբաթվա և համակարգչային եղանակով` առնվազն երկու շաբաթվա ընթացքում թեստը չեղարկելու դեպքում Ձեր վճարը կփոխհատուցվի ` թեստի արժեքի 25% չափով վարչական վճարի հետպահումով:
Բրիտանական խորհուրդը չի կարող վճարումներ կատարել բանկերին (կամ այլ ֆինանսական հաստատություններին), որոնց նկատմամբ սահմանված են պատժամիջոցներ Միացյալ Թագավորության կամ որևէ այլ համապատասխան իրավասության կողմից: Եթե դուք պահանջում եք փոխհատուցում ուղարկել պատժամիջոցի ենթարկված բանկի և/կամ պատժամիջոցի ենթարկված ֆինանսական հաստատության հաշվին, ձեզնից կպահանջվի առաջադրել վճարման այլընտրանքային եղանակ, որը չի խախտում պատժամիջոցները: Վճարման այլընտրանքային եղանակ չտրամադրելը կհանգեցնի համապատասխան միջոցների չվճարմանը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ փոխհատուցման գործընթացը կարող է տևել չորսից վեց շաբաթ։
IELTS ակադեմիական կամ ընդհանուր թեստը չեղարկելու համար, խնդրում ենք մուտք գործել Թեստ հանձնողի հարթակ և ներբեռնել համապատասխան դիմումը` հավաստող տեղեկանքի հետ։
IELTS UKVI թեստը չեղարկելու համար խնդրում ենք լրացնել մեր «Փոխհատուցման դիմում» կամ «Թեստի ամսաթվի փոփոխման» ձևաթուղթը և ուղարկել այն մեր էլ. հասցեին։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձևաթուղթը պետք է ստորագրված լինի Ձեր կողմից: Փաստաթղթերը կարող եք գտնել այս էջի ներքևում`՝ ներբեռնում բաժնում:
Եթե թեստի օրը հիվանդությունը հաստատող բժշկական տեղեկանքի բնօրինակը «Փոխհատուցման դիմումի» ձևաթղթի հետ միասին տրամադրվի թեստից հետո օրացույցային երկու օրվա ընթացքում, ապա վճարը կփոխհատուցվի՝ թեստի 25% վարչական վճարի հետպահումով:
Ընդունելի են միայն բժշկական տեղեկանքի բնօրինակը` հայերենով կամ անգլերենով։ Եթե պահանջվող երկու փաստաթղթերը չտրամադրվեն երկու օրացույցային օրվա ընթացքում, ապա կհամարվեք բացակա, ինչը ենթակա չի լինի որևէ առարկման:
Ֆաքսով կամ փոստով ուղարկված պատճենները չեն ընդունվում:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ընտանիքի անդամների կողմից տրված հիվանդության մասին հաղորդագրությունները չեն ընդունում։
Թեստի օրվա փոփոխման դիմում
Եթե ցանկանում եք փոխել արդեն գրանցված թեստի ամսաթիվը, ապա կարող եք դիմել թեստի օրվա անվճար փոփոխման IELTS թղթային թեստին նախորդող մինչև հինգ շաբաթվա և համակարգչային թեստին նախորդող մինչև երկու շաբաթվա ընթացքում։
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ թեստի նոր ամսաթիվը պետք է լինի սկզբնական ամսաթվից երեք ամիս ժամանակահատվածից ոչ ուշ: Հիվանդության դեպքերում փոփոխությունը հնարավոր է թեստի ամսաթվից հինգ շաբաթվա ընթացքում, եթե բժշկական տեղեկանքի բնօրինակը տրամադրվի թեստի ամսաթվից սկսած հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ «Փոխհատուցման դիմումի» կամ «Թեստի ամսաթվի փոփոխման» ձևաթղթերի հետ միասին:
Եթե երկրորդ անգամ թեստի ամսաթվի փոփոխման դիմում ներկայացնեք (թեստից առաջ կամ հիվանդության պատճառով) և չներկայանաք թեստին, ապա չեք ունենա վճարի փոխհատուցման և ևս մեկ անգամ ամսաթիվը փոխելու հնարավորություն:
Բացառիկ հանգամանքներ և հատուկ մոտեցում պահանջող դեպքեր
Հազվադեպ դեպքերում կարող են ծագել իրադրություններ, երբ դուք չեք կարող մասնակցել թեստին կամ թեստի օրը ոչ լիարժեք վիճակում եք հիվանդության, վնասվածքի կամ ձեր վերահսկողությունից դուրս գտնվող այլ բացառիկ իրադարձության պատճառով, ինչի արդյունքում դուք այլևս չեք համապատասխանում ստանդարտ չեղարկման, գումարի վերադարձի կամ որևէ մոտակա օր թեստի տեղափոխման պայմաններին։ Այս դեպքերում, ելնելով բացառիկ հանգամանքներից, ներառյալ այնպիսի դեպքեր, ինչպիսիք են ծանր կորուստը, քաղաքացիական անկարգությունները կամ կենցաղային ճգնաժամը, դուք կարող եք բացառիկ հանգամանքների վերաբերյալ դիմում ներկայացնել ձեր թեստային կենտրոն։ Այս գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Թեստային կենտրոնի վերահսկողությունից դուրս որոշ հանգամանքներում հնարավոր է՝ ստիպված լինենք չեղարկել ձեր թեստը և տեղափոխել այն մեկ ուրիշ օր ։ Այս հանգամանքները ներառում են, բայց չեն սահմանափակվում, խիստ անբարենպաստ եղանակային պայմանները, բնական աղետները, քաղաքացիական անկարգությունները, գործադուլները, համաշխարհային համաճարակը կամ որևէ այլ ֆորսմաժորային իրադարձություն։
Տվյալ հանգամանքներում ձեր թեստային կենտրոնը ձեզ կծանուցի բոլոր հնարավոր եղանակներով և ընտրության հնարավորություն կտրամադրի․ արդյոք ցանկանում եք ստանալ ամբողջական փոխհատուցում, թե ցանկանում եք թեստը տեղափոխել մեկ այլ օր (կարող եք ընտրել ձեր նախընտրած տարբերակը)։
Այս հանգամանքներում թեստային կենտրոնը հնարավորին չափով տեղեկություններ կտրամադրի ձեզ և հնարավորություն կտա ընտրելու կա՛մ
- ամբողջական փոխհատուցում, կա՛մ
- թեստի տեղափոխում ձեզ համար նախընտրելի օր՝ ապագա ամսաթվով։
Եթե ձեր թեստը չեղարկվել կամ հետաձգվել է այլ հանգամանքների պատճառով, ինչպիսիք են տեխնիկական անսարքությունը, թեստի անցկացման վայրի հետ կապված կամ կողմնակի գործոնները, ապա ձեր թեստային կենտրոնը ձեզ կծանուցի բոլոր հնարավոր եղանակներով և ընտրության հնարավորություն կտրամադրի
- ամբողջական փոխհատուցում, կա՛մ
- թեստի տեղափոխում ձեզ համար նախընտրելի օր՝ ապագա ամսաթվով։