Why choose IELTS, image

IELTS-ը՝ անգլերենի միջազգային թեստային համակարգը, աշխարհում անգլերենի ամենահայտնի թեստն է: Այն ստեղծվել է լեզվի գնահատման աշխարհի մի քանի առաջատար փորձագետների կողմից և գնահատում է Ձեր անգլերենի հմտությունները ընթերցանության, գրավոր, լսելու և բանավոր խոսքի մեջ:

Թեստն արտացոլում է, թե ինչպես Դուք կօգտագործեք անգլերենը՝ ուսանելու, աշխատելու և անգլիախոս միջավայրում ապրելու համար:

Ներբեռնեք IELTS-ով հաջողության հասնելու մեր անվճար ուղեցույցը։

Ուսանեք, աշխատեք և ապրեք արտասահմանում 

IELTS-ն ընդունվում է ավելի քան 12,500 կազմակերպության կողմից՝ մոտ 140 երկրում: Այդ կազմակերպությունները ներառում են կառավարություններ, կրթական հաստատություններ և գործատուներ՝ միայն ԱՄՆ-ում թվով 3,000:

Գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք գնալ:

Մեծ մասամբ երկրներում, որտեղ անգլերենը հիմնական լեզուն է, Դուք անգլերենի հմտությունների ապացույցի կարիք կունենաք՝ աշխատանքի կամ համալսարանական դասընթացներին դիմելու համար:

Ինքներդ Ձեզ ապացուցեք Ձեր երկրում

Ձեր անգլերենի հմտությունների տրամադրում IELTS թեստի միջոցով, որը կօգնի Ձեզ ավելի լավ աշխատանք գտնել կամ առաջխաղացում ունել Ձեր սեփական երկրում:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, 2016 թ.-ից IELTS թեստն ընդգրկվել է ասպիրանտուրայի ընդունելության կարգի մեջ: IELTS թեստի արդյունքներն ընդունվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ֆրանսիական համալսարանի կողմից որպես օտար լեզվի իմացության մասնագիտական մակարդակը փաստող հավաստագիր։ Այս հաստատությունների ընդունելության պահանջների ցանկում հաստատված է արդյունքների այն նվազագույն շեմը, որը բավարարում է ընդունելության պահանջին։ Այն կարող եք ճշտել տվյալ հաստատությունների կայքերից։ 

Ներգաղթելու տարբերակնե՞ր եք փնտրում

IELTS թեստի արդյունքները կօգնեն Ձեզ բավարարել Ձեր ներգաղթի պահանջները: Ներգաղթի հարցերով բոլոր պետական մարմինները, որոնք անգլերեն լեզվի թեստ են պահանջում, ընդունում են IELTS-ը:  

Ընտրեք Ձեր IELTS ճամփորդությունը

Սկսած Ձեր թեստի գրանցումից մինչև արդյունքների ստացումը՝ Դուք կարող եք ընտրել IELTS-ի այն ուղին, որը հարմար է Ձեզ: