IELTS ընդհանուր թեստ. ապացուցե՛ք, որ տիրապետում եք գործնական և ամենօրյա շփման անգլերենի հմտություններին:

IELTS Ընդհանուր թեստը գնահատում է լեզվի հմտությունը գործնական, ամենօրյա համատեքստում: Առաջադրանքները և վարժանքներն արտացոլում են թե՛ աշխատավայրում, թե՛ առօրյա կյանքում հանդիպող իրավիճակներ:

Ներբեռնեք IELTS ընդհանուր թեստի մեր անվճար ուղեցույցը

Հանձնեք այս թեստը, եթե ցանկանում եք՝

  • վերապատրաստվել կամ մասնակցել գիտական աստիճան չշնորհող դասընթացների 
  • աշխատել կամ աշխատանքին առնչվող վերապատրաստում անցնել անգլիախոս որևէ երկրում
  • ներգաղթել անգլիախոս որևէ երկիր
  • ավելի լավ աշխատանք ձեռք բերել Ձեր երկրում:
  • ներգաղթել ՄԹ, հավելյալ տեղեկություններ ձեռք բերեք IELTS ՄԹ վիզաների և ներգաղթի (UKVI) մասին բաժնից այստեղ

IELTS Ընդհանուր թեստի վճարը կազմում է 102,000 ՀՀ դրամ։ 

Ի՞նչ է ներառում IELTS թեստի վճարը։ IELTS թեստի վճարն իր մեջ ներառում է նախապատրաստական նյութեր, վարժանքի անվճար թեստեր և ավելին։

Տևողությունը` 2 ժամ 45 րոպե։ 

Ձևաչափ` թեստը բաղկացած է չորս բաժնից՝ Լսել, ընթերցանություն, գրավոր և բանավոր: Թեստն անցկացվում է Բրիտանական խորհրդի IELTS թեստի պաշտոնական կենտրոնում:

Ձեր բանավոր քննությունը կարող է մնացած բաժինների հետ միևնույն օրն առաջարկվել կամ թեստի օրվանից մինչև մեկ շաբաթ առաջ կամ հետո: Դուք նախապես ծանուցում կստանաք, եթե բանավոր թեստը հիմնական թեստի օրվանից տարբեր օր առաջարկվի:

IELTS ընդհանուր թեստ, մաս 1-ին լսողության առաջադրանքներ

Տևողությունը` 30 րոպե +10 րոպե՝ Ձեր պատասխանները թերթիկի վրա փոխանցելու համար

Ձևաչափ` 4 աուդիո ձայնագրություն՝ տարբեր առոգանություններով: Դուք կգրեք Ձեր պատասխանները՝ օգտվելով հետևյալից՝

  • բազմակի ընտրություն
  • կետերի համապատասխանեցում
  • գծապատկերի պիտակավորում 
  • նախադասության ավարտում

Դուք կլսեք մայրենի անգլիախոս անձանց չորս ձայնագրություն, իսկ հետո մի շարք հարցերի դիմաց Ձեր պատասխանները կգրեք:

  • 1-ին ձայնագրություն. երկու անձանց միջև տեղի ունեցող խոսակցություն՝ ամենօրյա, սոցիալական համատեքստում:
  • 2-րդ ձայնագրություն. մենախոսություն՝ ամենօրյա սոցիալական համատեքստում, օրինակ ելույթ տեղական հաստատությունների մասին։
  • 3-րդ ձայնագրություն. խոսակցություն մինչև չորս անձի միջև՝ կրթական կամ ուսուցման համատեքստում, օրինակ՝ համալսարանի դասախոսի և ուսանողի միջև, ովքեր հանձնարարություն են քննարկում:
  • 4-րդ ձայնագրություն. ակադեմիական նյութի վերաբերյալ մենախոսություն, օրինակ՝ համալսարանի դասախոսություն։

Գնահատողները հիմնական գաղափարները և մանրամասն փաստացի տեղեկությունները, խոսող անձանց կարծիքները և վերաբերմունքները, արտահայտման նպատակը և գաղափարների զարգացմանը հետևելու և հասկանալու Ձեր ունակության ապացույցներ կփնտրեն:

IELTS ընդհանուր թեստ, մաս 2-րդ՝ ընթերցանության առաջադրանքներ

Տևողությունը` 60 րոպե

Ձևաչափ`

Ընթեցանության երեք հատված՝ առաջադրանքներով.

  • 1-ին մաս. երկու կամ երեք կարճ փաստացի տեքստ
  • 2-րդ մաս. երկու կամ երեք կարճ առնչվող փաստացի տեքստ
  • 3-դ մաս. մեկ ավելի երկար տեքստ ընդհանուր հետաքրքրության թեմայով

Ընթերցանության բաժինը բաղկացած է 40 հարցից, որոնք նախատեսված են ստուգելու ընթերցանության բազում հմտություններ: Սա ներառում է ընթերցանություն՝ հիմնական գաղափարների համար, ընթերցանություն՝ մանրամասների համար, մակերեսային ընթերցանություն, տրամաբանական փաստարկը հասկանալու, ինչպես նաև հեղինակների կարծիքները վերաբերմունքը և նպատակը ճանաչելու համար:

Սա ներառում է հատվածներ գրքերից, ամսագրերից, թերթերից, ծանուցումներից, գովազդներից, ընկերության ձեռնարկներից և ուղեցույցներից: Սրանք այնպիսի նյութեր են, որոնց Դուք հավանաբար ամեն օր կհանդիպեք անգլիախոս միջավայրում:

IELTS ընդհանուր թեստ, մաս 3-րդ՝ գրավոր առաջադրանքներ

Տևողությունը` 60 րոպե

Ձևաչափ`

  • Նամակ գրելու առաջադրանք (նվազագույնը 150 բառ):
  • Կարճ ակնարկ գրելու առաջադրանք (նվազագույնը 250 բառ):

Թեմաները ընդհանուր հետաքրքրության են Գոյություն ունի երկու առաջադրանք․

  • 1-ին առաջադրանք. Ձեզ կներկայացվի մի իրավիճակ և կխնդրվի նամակ գրել՝ տեղեկատվություն խնդրելու կամ իրավիճակ բացատրելու: Նամակը կարող է լինել անձնական, կիսապաշտոնական կամ պաշտոնական ոճով:
  • 2-րդ առաջադրանք. Ձեզ կխնդրվի ակնարկ գրել՝ ի պատասխան տեսակետի, փաստարկի կամ խնդրի։ Ակնարկը կարող է ոճով միանգամայն անձնական լինել:

IELTS ընդհանուր թեստ, մաս 4-րդ՝ բանավոր առաջադրանքներ

Տևողությունը` 10-15 րոպե

Ձևաչափ`

  • Լսարանում հարցազրույց
  • Կարճ հարցեր և խոսակցություն ծանոթ թեմաների շուրջ:

Խնդրում ենք նկատի ունենալ. Կախված թեստի կենտրոնի գտնվելու վայրից՝ հնարավոր է, որ Ձեզնից կպահանջվի Ձեր թեստի բանավոր մասի համար գրանցվել մեկ այլ օր։

Բանավոր բաժինը գնահատում է բանավոր անգլերենի Ձեր օգտագործումը։ Յուրաքանչյուր թեստ ձայնագրվում է:

  • Մաս 1-ին. քննողը Ձեզ ընդհանուր հարցեր կտա Ձեր մասին, ինչպես նաև մի շարք ծանոթ թեմաների մասին, ինչպիսիք են տունը, ընտանիքը, աշխատանքը, ուսումը և հետաքրքրությունները: Այս մասը չորսից հինգ րոպե կտևի:
  • Մաս 2-րդ. Ձեզ քարտ կտրվի, որտեղ կխնդրվի խոսել որոշակի թեմայի շուրջ։ Դուք կունենաք նախապատրաստվելու մեկ րոպե ժամանակ՝ մինչև առավելագույնը երկու րոպե տևող խոսակցություն վարելու համար։ Քննողն այնուհետև մեկ կամ երկու հարց կտա միևնույն թեմայի շուրջ:
  • Մաս 3-րդ. Ձեզ հավելյալ հարցեր կտրվեն մաս 2-ի թեմայի շուրջ: Սա Ձեզ հնարավորություն կտա քննարկել ավելի վերացական գաղափարներ և հարցեր։ Թեստի այս մասը չորսից հինգ րոպե կտևի:

2021 թ.-ի մայիսից IELTS որոշ թեստային կենտրոններում թեստի բանավոր բաժինը կանցկացվի տեսազանգի միջոցով։ Այս ձևաչափը կապահովի բանավոր բաժնի անցկացման առավել ճկունություն և հասանելիություն։ 

Թեստ հանձնողները բանավոր բաժինը կհանձնեն IELTS պաշտոնական թեստային կենտրոնում ինքնության հաստատման գործընթացի լիարժեք ապահովմամբ։ Տեսազանգի միջոցով անցկացվող բանավոր թեստը լիովին նույնն է, ինչ դեմ առ դեմ ձևաչափով թեստը, դրա բովանդակության, գնահատման, ժամանակի, հարցերի բարդության, ձևաչափի, ինչպես նաև անվտանգության ապահովման առումով։ Տեսազանգի միջոցով անցկացվող բանավոր թեստը կպահպանի դեմ առ դեմ ձևաչափի հիմնական առանձնահատկությունը։ 

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք կապ հաստատել Ձեր թեստային կենտրոնի հետ։ 

Գրանցվեք IELTS ընդհանուր թեստին

Հաջողությունը սկսվում է IELTS-ի հետ։ Եթե Ձեր նպատակը մասնագիտական վերապատրաստում անցնելը կամ որևէ անգլիախոս երկիր ներգաղթելն է, ապա Դուք պետք է հանձնեք IELTS ընդհանուր թեստ:

Բրիտանական խորհուրդը կտրամադրի Ձեզ անհրաժեշտ աջակցություն, որպեսզի կարողանաք թեստը լավ հանձնել: Եթե գրանցվեք մեզ մոտ, ապա անվճար, անսահմանափակ կօգտվեք IELTS Ready Premium դասընթացից:

Գտնել IELTS ընդհանուր թեստի ամսաթվեր

Նախքան թեստին գրանցվելը, խնդրում ենք ճշտել պահանջվող թեստի տեսակն այն կազմակերպությունից, որին դիմում եք։