FAQ

Որպեսզի IELTS քննություն հանձնելը ավելի հաճելի դարձնենք Ձեզ համար, մենք պատրաստել ենք հաճախ տրվող հարցերի ցանկ, որը կօգնի Ձեզ ավելի հեշտությամբ գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Խնդրում ենք ուսումնասիրել ներքևում նշված պատասխանները, և եթե դեռ ունեք հավելյալ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ, ուրախ կլինենք օգնել։

 

Գրանցում և ընդհանուր հարցեր 1

1. Որտե՞ղ կարող եմ տեսնել IELTS թեստի անցկացման ամսաթվերի ժամանակացույցը

Դուք կարող եք տեսնել թեստի անցկացման ամսաթվերն այստեղ՝ https://www.britishcouncil.am/en/exam/ielts/book-test

2. Ինչպե՞ս կարող եմ գրանցվել IELTS թեստի համար

Գրանցումը կարող եք լրացնել այստեղ՝ https://www.britishcouncil.am/en/exam/ielts/book-test

Գրանցման համար պետք է ունենաք միջազգային ճամփորդական անձնագիր։

Նույնականացման քարտով կարող են գրանցվել միայն ՀՀ քաղաքացիները։

Անչափահաս թեկնածուների գրանցումը պետք է կատարեն նրանց ծնողները կամ օրինական խնամակալները։

Ծնողը կամ օրինական խնամակալը պետք է թեկնածուի անձնագրի տվյալները մուտքագրի համակարգում:

Գրանցման հետ կապված հարցերի դեպքում դիմե՛ք հաճախորդների սպասարկման բաժին +37470601515 հեռախոսահամարով։

3. Որքա՞ն է IELTS թեստի վճարը։

IELTS թեստի արժեքը 102 000 ՀՀ դրամ է։

IELTS ՄԹ ՎԻԶԱՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԳԱՂԹԻ ՀԱՄԱՐ (UKVI) թեստի վճարը կազմում է 109 000 ՀՀ դրամ։

 IELTS «Կյանքի հմտություններ» թեստի վճարը կազմում է 99 000 ՀՀ դրամ։

4. Ի՞նչ օգնություն է առաջարկվում հատուկ կարիքներ ունեցող թեկնածուներին։

Թեստի անցկացման հատուկ պայմաններ են ապահովվում հատուկ կարիքներ ունեցող թեկնածուների համար։

IELTS թեստի պաշտոնական կենտրոնները պայմաններ են տրամադրում, եթե ունեք տեսողական, լսողական, խոսակցական խնդիրներ։

Եթե ունեք հատուկ կարիքներ, ու Ձեզ հարկավոր է հանձնել IELTS թեստը հատուկ ձևաչափով,  պետք է դիմել քննության օրվանից առնվազն 3 ամիս շուտ։

Եթե պահանջվում են հատուկ պայմաններ (օրինակ՝ հավելյալ ժամանակ), այդ մասին թեստավորման կենտրոնին տեղեկացրեք վեց շաբաթ առաջ։

Ձեր անգլերենի իմացությունն անաչառ կգնահատվի անկախ հաշմանդամության կամ հատուկ կարիքների առկայությունից։

Ի՞նչ են ներառում հատուկ պայմանները։

  • Բրայլյան այբուբենով քննաթերթիկներ
  • Հատուկ ձևաչափով լսողական թեստ,որն ունի  անհրաժեշտ դադարներ
  • Լսողական թեստի՝ շուրթերով կարդալու տարբերակ
  • Խոշորատառ կամ բրայլյան այբուբենով գրված բանավոր թեստի առաջադրանքներ 

Ի՞նչ օգնություն կարող եմ ստանալ։

Եթե տեսողական խնդիրներ ունեք, կարող ենք տրամադրել՝

  • Խոշորատառ տպագրված առաջադրանքներ
  • Բրայլյան այբուբենով քննաթերթիկներ
  • Անձ, որը կգրանցի ձեր թելադրած պատասխանները
  • Եթե լսողական խնդիրներ ունեք, կարող ենք առաջարկել՝
  • Ձայնի բարձրացման հատուկ սարքավորում
  • Լսողական թեստի՝ շուրթերով կարդալու տարբերակ

Եթե դիսլեքսիա ունեք, կարող ենք տրամադրել՝

Լրացուցիչ ժամանակ ընթերցանության և գրավոր թեստերի համար:

Եթե ունեք հատուկ կարիքներ, որոնք պահանջում են IELTS թեստի հատուկ ձևաչափով տարբերակ, կապ հաստատե՛ք  թեստավորման կենտրոնի հետ էլ․ փոստով կամ հեռախոսով։

5. Ինչպե՞ս կատարել վճարումը։

Կարող եք վճարումը կատարել երեք եղանակով․

  1. Կարող եք վճարել մեր առցանց ամրագրման համակարգի միջոցով՝ օգտագործելով Visa և Master քարտեր
  2. Կարող եք կանխիկ վճարում կատարել բանկում (Բրիտանական խորհուրդը չի ընդունում վճարումներ ստորև հղման մեջ  նշված բանկերից, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ՝ https://www.britishcouncil.am/en/exam/ielts/book-test)։ Եթե Ձեր փոխարեն մեկ ուրիշն է կատարում գործարքը, Ձեր անունը և քննության նույնականացման համարը անպայման պետք է նշված լինեն վճարման կտրոնի վրա:
  3. Վճարումը կարող եք կատարել EasyPay տերմինալի միջոցով Վճարումը պետք է կատարվի գրանցվելուց հետո 72 ժամվա ընթացքում։

6. Քննությունը մեկ օրո՞ւմ եմ ավարտելու

Բանավոր խոսքի թեստը կարող եք հանձնել ինչպես հիմնական թեստի օրը, այնպես էլ մեկ այլ օր։

Դուք պետք է թեստի ամսաթվերի օրացույցում ընտրեք թեստի հանձնման օրերը։

7. Բրիտանական խորհուրդն անցկացնո՞ւմ է նախապատրաստական դասընթացներ

Բրիտանական խորհուրդն առաջարկում է թեստին պատրաստվելու մի շարք առցանց ռեսուրսներ՝՝ https://www.britishcouncil.am/en/exam/ielts/prepare։

8. Բրիտանական խորհուրդը տրամադրո՞ւմ է փորձնական թեստ:

Այո, մենք առաջարկում ենք ճանաչողական թեստ, որն անցկացվում է մեր պաշտոնական գործընկեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից։ Մանրամասների համար այցելեք  National Polytechnic University of Armenia | Facebook։

 

Գրանցում և ընդհանուր հարցեր 2

9. Ո՞րն է ակադեմիական և ընդհանուր մոդուլների  տարբերությունը։

Թեկնածուները նախքան դիմելը պետք է ճշտեն, թե որ մոդուլն են հանձնելու, քանի որ յուրաքանչյուր հաստատություն ունի տարբեր պահանջներ։

Մենք չենք կարող որոշել կամ խորհուրդ տալ, թե որ մոդուլն ընտրել։

10. Կարո՞ղ եմ փոխել քննության մոդուլը

Այս հարցով դիմեք կենտրոնին, քանի որ դա կախված է տվյալ քննության հասանելությունից։

Դա հնարավոր է, եթե տվյալ քննությանը երկու մոդուլն էլ անցկացվում են, և սահմանված ժամկետներում հնարավորություն ունեք ընտրություն կատարելու։

11. Իմ անունը/ազգանունը կամ կոնտակտային տվյալները սխալ եմ գրել։

Պետք է նորի՞ց գրանցվեմ։

Թեկնածուն կարող է կապ հաստատել մեզ հետ էլ․փոստով կամ հեռախոսով և տեղեկացնել սխալի մասին։

Թեկնածուն կարող է ուղղագրական սխալն ուղղել համակարգում՝ անցնելով Թեստ հանձնողի հարթակ։

12. Ո՞րն է IELTS թղթային և համակարգչային թեստերի տարբերությունը։

Նույն թեստը հասանելի է երկու տարբերակով ՝ թղթային կամ համակարգչային։

Եթե նախընտրում եք համակարգչային եղանակը, ապա  IELTS թեստի լսողական, ընթերցանության ու գրավոր հմտությունները հանձնելու եք համակարգչով։

Արդյունքների հրապարակման ժամանակահատվածի մեջ կա տարբերություն (համակարգչային եղանակով IELTS թեստի արդյունքները հրապարակվում են հիմնական թեստի ամսաթվից 1-5 օրվա ընթացքում, իսկ թղթային եղանակով IELTS թեստի արդյունքները հրապարակվում են քննության ամսաթվից հետո 13-րդ օրը)։

Մյուս բոլոր տեսակետներից թեստերը նույնն են անկախ դրանք թղթային, թե համակարգչային եղանակով հանձնելու հանգամանքից։ Այցելեք www.takeielts.org կայք՝ «Նախապատրաստվել թեստին» բաժին՝ ծանոթանալու թղթային և համակարգչային եղանակով հանձնվող թեստերին, որից հետո կարող եք որոշել՝ որն ընտրել։

Այցելելով www.takeielts.org կայք՝ կարող եք դիտել համակարգչային եղանակով IELTS թեստի մասին տեղեկատվական տեսանյութեր։

13. Բանավոր խոսքի թեստի ինչպիսի՞ ձևաչափեր է առաջարկում Բրիտանական խորհրդի IELTS թեստավորման կենտրոնը։

Բրիտանական խորհրդի կենտրոնը բանավոր խոսքի թեստն անցկացնում է երկու ձևաչափով՝ տեսազանգով և դեմ առ դեմ:

Գրանցվելիս թեկնածուն կարող է ընտրել, թե որ ձևաչափով է ցանկանում այն հանձնել։

Հազվագյուտ դեպքերում մենք ծանուցում ենք ուղարկում թեկնածուներին՝ տեղեկացնելով բանավոր խոսքի թեստի ձևաչափի մասին։

14. Կարո՞ղ եմ փոխել բանավոր թեստի ձևաչափը։

Այս հարցով դիմեք կենտրոնին, քանի որ դա կախված է քննության հասանելիությունից։

Թեստին գրանցվողները կարող են փոփոխել բանավոր թեստի նախապես ընտրած ժամն ու օրը։ Այս գործառույթը հասանելի  է Թեստ հանձնողի հարթակում՝ "Date & Location" բաժնում։

15. Արդյո՞ք և՛ թղթային, և՛ համակարգչային եղանակով հանձնված թեստերը ստուգվում են քննողների կողմից

Երկու դեպքում էլ դրանք ստուգվում են Քեմբրիջի կողմից հավաստագրված քննողների կողմից:

16. Ինչպե՞ս կարող եմ դիմել գումարի վերադարձի համար։

Եթե IELTS թեստը չեղարկել եք թեստի օրվանից մինչև հինգ շաբաթ առաջ (թղթային եղանակով IELTS-ի դեպքում) և մինչև 2 շաբաթ առաջ (համակարգչային եղանակով IELTS-ի դեպքում), Ձեզ կտրամադրվի գումարի վերադարձ։

Կարող են կիրառվել որոշ գանձումներ։

Թեկնածուները, որոնք ցանկանում են չեղարկել իրենց գրանցումը կամ տեղափոխել թեստի ամսաթիվը քննության օրվանից առաջ համապատասխանաբար մինչև հինգ կամ երկու շաբաթվա ընթացքում, կստանան գումարի վերադարձ միայն այն դեպքում, եթե չեն կարող թեստը հանձնել հիվանդության կամ որևէ այլ լուրջ պատճառով։

Այս դեպքում նրանք պետք է ներկայացնեն՝

Գումարի վերադարձի պահանջը հիմնավորող փաստաթղթեր (բժշկական տեղեկանք կամ լիազոր մարմինների կողմից տրված լուրջ պատճառների մասին պաշտոնական հաստատում)

Լուրջ պատճառներ կարող են լինել՝

Հիվանդությունը, օրինակ՝ հոսպիտալացումը, լուրջ վնասվածքը կամ հիվանդությունը ( թեթև հիվանդությունը, օրինակ՝ թեթև մրսածություն, չի դիտարկվում)

Կորուստը կամ խորը վիշտը՝ ընտանիքի անդամի մահը

Ծանր հանգամանքերը/տրավման, հանցագործության զոհի կարգավիճակում հայտնվելը, ճանապարհատրանսպորտային պատահար

Զորակոչումը

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.britishcouncil.am/en/exam/ielts/cancellation-refund-policy

17. Ինչպե՞ս տեղափոխել քննության ամսաթիվը

Եթե  անհրաժեշտ է փոխել ի սկզբանե ամրագրված թեստի ամսաթիվը,  կարող եք հայտ ներկայացնել թեստի օրվա տեղափոխման վերաբերյալ IELTS թղթային տարբերակով թեստի ամսաթվից մինչև հինգ շաբաթ առաջ, և IELTS համակարգչային տարբերակով թեստի ամսաթվից մինչև 2 շաբաթ առաջ առանց հավելավճարի։

Նշված ժամկետից հետո ցանկացած հայտ կդիտարկվի միայն բացառության դեպքերում։

Մանրամասների համար դիմե՛ք թեստավորման կենտրոն։

Եթե թեստի ամսաթիվը տեղափոխվում է (կա՛մ թեստից առաջ Ձեր դիմումի համաձայն, կա՛մ հիվանդության պատճառով), և Դուք հիվանդության պատճառով չեք ներկայանում նոր թեստի օրը, ապա այլևս չեք կարող դիմել թեստի վճարի փոխհատուցման կամ նորից տեղափոխելու թեստի ամսաթիվը։

18. Ե՞րբ կարող եմ վերահանձնել թեստը։

Թեստի վերահանձնման սահմանափակում չկա։

Թեստի օրվա վերաբերյալ հարցեր

1. Բրիտանական խորհուրդը տրամադրո՞ւմ է ականջակալներ IELTS թղթային տարբերակով թեստի ժամանակ

Այո, մենք տրամադրում ենք ականջակալներ ինչպես թղթային, այնպես էլ համակարգչային եղանակով IELTS թեստի համար։

2. Հնարավո՞ր է, որ բանավոր խոսքի քննության օրը թեստի ձևաչափը տարբերվի այն ձևաչափից, որն ընտրել եմ գրանցվելիս

Մենք հասկանում ենք Ձեր մտահոգությունը։

Դա կարող է պատահել միայն այն դեպքում, եթե քննողը հիվանդանա, և մեկ ուրիշ աշխատակից անցկացնի քննությունը։

Ըստ էության, բանավոր խոսքի քննության տեսազանգով անցկացման ձևաչափը նույնպես դեմ առ դեմ ձևաչափ է, սակայն ZOOM հավելվածի միջոցով։

Քննությունը կանցկացնի Քեմբրիջի կողմից լիազորված քննողը։

Ներկայումս նման քննություններ անցկացվում են աշխարհի գրեթե բոլոր թեստավորման կենտրոններում։

3. Անձը հաստատող ո՞ր փաստաթուղթը կարող եմ ներկայացնել (նույնականացման քարտ, անձնագիր և այլն)

IELTS քննության օրը  պետք է ներկայացնեք գործող անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը, որով գրանցվել եք։

Մենք չենք ընդունում պատճեններ։

Դուք չեք կարող ներկայանալ քննությանը առանց վավեր անձնագրի կամ նույնկանացման քարտի։

4. Ի՞նչ կարող եմ տանել քննասենյակ

Դուք կարող եք տանել առանց պիտակի գրենական պիտույքներ, անձնագիր առանց կազմի և մաքուր ջրի շիշ առանց պիտակի։

5. Նախատեսվա՞ծ է ընդմիջում թեստի մասերի միջև

Թեստի լսողական, ընթերցանության ու գրավոր բաժինների միջև ընդմիջում չկա:

Բանավոր թեստն անցկացվում է Ձեր ընտրած ժամին։

6. Ի՞նչ պայմաններ են գործում, եթե ուշանամ թեստից կամ չկարողանամ ներկայանալ արտակարգ իրավիճակի պատճառով։

Գրանցվելուց հետո թեստ հանձնողները ստանում են թեստի հաստատման էլեկտրոնային նամակ, որտեղ մանրամասնորեն ներկայացված է թեստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը։

Ցավոք, սահմանված ժամանակից ուշ ժամանած թեկնածուները չեն կարողանա մասնակցել թեստին և չեն կարողանա դիմել փոխհատուցման։

Եթե չեք կարող մասնակցել թեստին առողջական խնդիրների/ավտովթարի պատճառով, պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեք բաց թողնված թեստի ամսաթվից հինգ օրվա ընթացքում։

Տեղեկանքում պետք է հստակ նշված լինի, թե ինչու չեք կարողացել մասնակցել IELTS քննությանը, ինչպես նաև պետք է նշված լինի համապատասխան ամսաթիվը։

7. Կարո՞ղ եմ քննասենյակ տանել իմ դեղերը կամ ակնոցը

Դուք կարող եք դեղեր տանել քննասենյակ, եթե այդ մասին նախապես զգուշացրել եք թեստավորման կենտրոնին և ստացել եք հաստատում։

Թափանցիկ ակնոցը թույլատրվում  է, եթե ստուգվել է քննության անձնակազմի կողմից:

Լրացուցիչ տեղեկություններ։

Թեստի արդյունքների վերաբերյալ հարցեր

1. Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ արդյունքները, եթե հանձնել եմ IELTS թղթային տարբերակով, IELTS Կյանքի հմտություններ կամ IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար թեստ։

Թեստի  արդյունքները կարող եք ստուգել Թեստ հանձնողի հարթակում հիմնական քննության ամսաթվից հետո 13-րդ օրը, և ստանալ արդյունքների թղթային օրինակը Բրիտանական խորհրդի գրասենյակից (հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 9)։

Դուք պետք է տեղեկացնեք մեզ էլ․ փոստով, եթե մեկ ուրիշն է վերցնելու Ձեր թեստի արդյունքների վկայականը, կամ եթե ցանկանում եք, որ մենք այն փոստով ուղարկենք Ձեր տան հասցեով։

Դուք պետք է վճարեք փոստային առաքման համար, եթե նախընտրում եք արագ սուրհանդակային ծառայություն։

Թեստ հանձնողին տրամադրվում է արդյունքների վկայականի միայն մեկ օրինակ։

2. Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ արդյունքները, եթե հանձնել եմ IELTS համակարգչային տարբերակով։

Դուք կարող եք արդյունքները ստուգել Թեստ հանձնողի հարթակում հիմնական քննության ամսաթվից 1-5 օր հետո։ Կարող եք նաև ներբեռնել թեստի արդյունքների վկայականի էլեկտրոնային տարբերակը և օգտագործել այն, որտեղ ընդունվում է։

3. Ի՞նչ է թեստի արդյունքների վկայականի էլեկտրոնային տարբերակը։

Թեստի արդյունքների վկայականի էլեկտրոնային տարբերակը էլեկտրոնային եղանակով ներկայացվող արդյունքներն են, որոնք կարելի է ներբեռնել Թեստ հանձնողի հարթակից։

Սա կիրառելի է միայն IELTS համակարգչային տարբերակով թեստի համար։

4. Ինչպե՞ս կարող եմ բողոքարկել թեստի արդյունքները։

Թեստ հանձնողը կարող է թեստի արդյունքների բողոքարկում ներկայացնել թեստի օրվանից վեց շաբաթվա ընթացքում և ընտրել՝ թեստի որ բաժինները պետք է վերանայվեն։

Վճարը կազմում է 48 500 ՀՀ դրամ։

  • Թեստի արդյունքների բողոքարկման համար թեստ հանձնողը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
  • Լրացնել  արդյունքների բողոքարկման բաժինը,որը հասանելի է Թեստ հանձնողի հարթակում (IELTS համակարգչային և IELTS թղթային թեստերի դեպքում)
  • Թեստի արդյունքների բողոքարկման լրացված և ստորագրված դիմում (IELTS Կյանքի հմտություններ և IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի համար թեստերի դեպքում) 

Թեստի արդյունքների բողոքարկման վճարման անդորրագիր, վճարումը կարող է կատարվել առցանց միայն IELTS համակարգչային և IELTS թղթային տարբերակով թեստերի դեպքում:

Բողոքարկման արդյունքները սովորաբար հասանելի կլինեն 2-ից 21 օրվա ընթացքում՝ կախված մի քանի գործոններից, այդ թվում՝ վերանայման ներկայացված բաժինների քանակից։

28 օրից պատասխան չստանալու դեպքում կապ հաստատե՛ք թեստավորման կենտրոնի հետ:

5. Թեստի արդյունքների բողոքարկման վճարը փոխհատուցելի՞ է։

Թեստի արդյունքերի վերանայման վճարը կարող է տարբեր լինել տարբեր թեստավորման կենտրոններում։

Սակայն, գնահատականի բարձրացման դեպքում բողոքարկման վճարը վերադարձվում է։

Ձեր գնահատականները չեն կարող իջեցվել վերանայման ժամանակ:

6. Ինչպե՞ս կարող եմ հայցել թեստի արդյունքների լրացուցիչ վկայական (ADD TRF)՝ տարբեր հաստատություններ ուղարկելու համար։

Դուք պետք է ստացող հաստատությունն ավելացնեք Թեստ հանձնողի հարթակում IELTS համակարգչային և IELTS թղթային տարբերակների համար։

Էլեկտրոնային տարբերակով գնահատական ուղարկելու դեպքում գումար չի պահանջվում։

Արդյունքների լրացուցիչ թղթային օրինակը փոստով ուղարկելու համար վճարում կպահանջվի։

Արդյունքների լրացուցիչ թղթային օրինակի համար վճարում չի պահանջվի, եթե այն հայցել եք դիմումի շրջանակներում։

7. Որքա՞ն պետք է վճարեմ թեստի արդյունքների լրացուցիչ վկայականի ծառայության համար։

Թեստի արդյունքների վկայականի վճարը կազմում է 2 000 ՀՀ դրամ։ Փոստային ծառայության վճարը կախված է տվյալ երկրից և փոստային ծառայությունից։

8. Կարո՞ղ եմ վերահանձնել իմ IELTS թեստը։

Մենք հասկանում ենք, որ Դուք գուցե ցանկանաք բարելավել Ձեր գնահատականը և առաջարկում ենք երկու տարբերակ։

  • Վերահանձնել Ձեր IELTS թեստը․ Դուք կարող եք ամբողջական թեստին գրանցվել, երբ պատրաստ եք։ Վերահանձնելու համար սահմանափակումներ չկան։
  • IELTS One Skill Retake։ Կարող եք ընտրել IELTS One skill Retake-ը, որը հնարավորություն է տալիս բարելավելու Ձեր գնահատականը՝ առանց ամբողջ թեստը հանձնելու՝ Ձեր հիմնական թեստի օրվանից 60 օրվա ընթացքում։

    IELTS One Skill Retake-ը հիմա հասանելի է IELTS on Computer (համակարգչային IELTS) տեսակի համար։ Ավելին իմանալու համար, խնդրում ենք այցելել IELTS One Skill Retake էջ։