Տեղեկություններ և խորհուրդներ IELTS թեստի օրվա վերաբերյալ
Եթե դուք անցնում եք IELTS հեռակա տնից կամ այլ վայրից, կարող եք կարգավորումների և պահանջների մասին ավելին իմանալ մեր IELTS Online բաժնում:
Ստորև բերված տեղեկատվությունը կիրառելի է միայն այն դեպքում, եթե դուք հանձնում եք ձեր IELTS թեստերը թեստային կենտրոնում:
Հնարավոր է, փոքր ինչ լարվածություն ունենաք IELTS թեստի օրվա հետ կապված: Որպեսզի ամեն բան հնարավորինս հարթ անցնի, մենք որոշակի տեղեկություններ ենք հավաքել՝ օգնելու հասկանալ, թե ինչ տեղի կունենա թեստի օրը:
Անհրաժեշտ է ճիշտ ժամին ժամանել թեստին: Թեստից առնվազն երեք օր առաջ էլ. նամակ կստանաք, որտեղ կնշվի թեստի ժամը: Նամակում նաև տեղեկություններ կտրամադրվեն թեստի օրվա ընթացակարգերի և ժամանակացույցի վերաբերյալ: Ուշանալու դեպքում, հնարավոր է, Ձեզ չթույլատրվի հանձնել թեստը:
Եթե հատուկ նախապատրաստություններ եք խնդրել հաշմանդամության կամ այլ առողջական խնդրի պատճառով, թեստի օրը Ձեզ համար հարմարություններ կստեղծվեն: Խնդրում ենք մեր աշխատակազմի հետ կապ հաստատեք վեց շաբաթ առաջ թեստի անցկացման վայրի և հարմարությունների վերաբերյալ մանրամասների համար:
Բանավոր քննությունը կարող է մնացած բաժինների հետ միևնույն օրն առաջարկվել կամ թեստի օրվանից մեկ շաբաթ առաջ կամ հետո: Դուք նախապես ծանուցում կստանաք, եթե բանավոր թեստը հիմնական թեստի օրվանից տարբեր օր լինի:
Համոզվեք, որ պատրաստված եք և նախաճաշել եք մինչ թեստին ժամանելը։ Ձեզ չի թույլատրվի սնունդ տանել թեստի անցկացման սրահ, բայց կարող եք Ձեզ հետ վերցնել թափանցիկ շշով ջուր: