IELTS ակադեմիական թեստ. բարձրագույն կրթության միջավայրին ընդառաջ

IELTS Ակադեմիական թեստը գնահատում է, թե արդյոք  անգլերենի հմտության այն մակարդակն ունեք, որն անհրաժեշտ է ակադեմիական, բարձրագույն կրթության միջավայրի համար: Այն արտացոլում է ակադեմիական լեզվի որոշ հատկություններ և գնահատում է՝ պատրաստ եք սկսել ուսանել կամ վերապատրաստվել:

Ներբեռնեք IELTS ակադեմիական թեստի մեր անվճար ուղեցույցը

Հանձնեք այս թեստը, եթե ցանկանում եք՝

  • ուսանել կամ ավարտական կուրսում կամ ասպիրանտական մակարդակում՝ աշխարհում որևէ տեղ
  • դիմել ուսանողական վիզայի համար (Tier 4) այնպիսի համալսարանում, որը Tier 4 հովանավոր է
  • աշխատել անգլիախոս երկրի որևէ մասնագիտական կազմակերպությունում: 

IELTS Online-ի միջոցով դուք կարող եք ձեր թեստն անցնել տանը կամ ցանկացած մասնավոր վայրում՝ կայուն ինտերնետ կապով:

Եթե ընտրեք այս տարբերակը, ապա Listening կարդալը, Reading և Writing բաժինների պատասխանները կգրեք  ձեր համակարգչում: Speaking թեստը կանցկացվի վերապատրաստված IELTS Examiner առցանց տեսազանգի միջոցով:

Եթե դիմում եք ՄԹ որևէ համալսարան, որը Ձեզանից պահանջել է հանձնել IELTS ՄԹ վիզաների և ներգաղթի համար (UKVI): Հավելյալ տեղեկություններ ստացեք IELTS UKVI-ի մասին այստեղ

IELTS ակադեմիականի վճարը կազմում է 102,000 ՀՀ դրամ։ 

Ի՞նչ է ներառում IELTS թեստի վճարը։ IELTS թեստի վճարն իր մեջ ներառում է նախապատրաստական նյութեր, վարժանքի անվճար թեստեր և ավելին։

Տևողությունը` 2 ժամ 45 րոպե։

Ձևաչափ․ Թեստը բաղկացած է չորս բաժնից՝ լսել, ընթերցանություն, գրավոր և բանավոր: IELTS թեստին Բրիտանական խորհրդում գրանցվելիս, այն կանցկացվի Բրիտանական խորհրդի IELTS թեստի պաշտոնական կենտրոնում:

Ձեր բանավոր քննությունը կարող է մնացած բաժինների հետ միևնույն օրն առաջարկվել կամ թեստի օրվանից մեկ շաբաթ առաջ կամ հետո: Դուք նախապես ծանուցում կստանաք, եթե բանավոր թեստը Ձեր հիմնական թեստի օրվանից տարբեր օր լինի:

IELTS ակադեմիական թեստ, մաս 1-ին՝ լսողության առաջադրանքներ

Տևողությունը` 30 րոպե, գումարած 10 րոպե՝ Ձեր պատասխանները թերթիկի վրա փոխանցելու համար

Ձևաչափ` չորս աուդիո ձայնագրություն՝ տարբեր առոգանություններով:

Ձեր պատասխանները կարող եք լրացնել՝ օգտվելով հետևյալից.

  • բազմակի ընտրություն
  • համապատասխանեցում
  • գծապատկերի պիտակավորում
  • նախադասության լրացում

Դուք կլսեք մայրենի անգլիախոս անձանց չորս ձայնագրություն, իսկ հետո մի շարք հարցերի դիմաց Ձեր պատասխանները կգրեք:

  • 1-ին ձայնագրություն. երկու անձանց միջև տեղի ունեցող խոսակցություն՝ ամենօրյա, սոցիալական համատեքստում:
  • 2-րդ ձայնագրություն. մենախոսություն՝ ամենօրյա սոցիալական համատեքստում, օրինակ ելույթ տեղական հաստատությունների մասին:
  • 3-րդ ձայնագրություն. խոսակցություն մինչև չորս անձի միջև՝ կրթական կամ ուսուցման համատեքստում, օրինակ՝ համալսարանի դասախոսի և ուսանողի միջև, ովքեր հանձնարարություն են քննարկում:
  • 4-րդ ձայնագրություն. ակադեմիական նյութի վերաբերյալ մենախոսություն, օրինակ՝ համալսարանի դասախոսություն:

Գնահատողները հիմնական գաղափարները և մանրամասն փաստացի տեղեկությունները, խոսող անձանց կարծիքները և վերաբերմունքները, բառի նպատակը և գաղափարների զարգացմանը հետևելու և հասկանալու Ձեր ունակության ապացույցներ կփնտրեն:

IELTS ակադեմիական թեստ, մաս 2-րդ՝ ընթերցանության առաջադրանքներ

Տևողությունը` 60 րոպե

Ձևաչափ`

  • Ընթերցանության երեք երկար հատված՝ առաջադրանքներով (այդ թվում՝ գծապատկերներ, գրաֆիկաներ կամ նկարազարդումներ)
  • Տեքստերը դասակարգվում են նկարագրականից և փաստականից մինչև տրամաբանական և վերլուծական:

Ընթերցանության բաժինը բաղկացած է 40 հարցից, որոնք նախատեսված են ստուգելու ընթերցանության բազում հմտություններ: Այն ներառում է մակերեսային ընթերցում, ընթերցանություն՝ հիմնական գաղափարների համար, ընթերցանություն՝ մանրամասների համար, տրամաբանական փաստարկները հասկանալու, ինչպես նաև հեղինակների կարծիքները վերաբերմունքը և նպատակը ճանաչելու համար:

Այս բաժինը ներառում է երեք երկար տեքստ, որոնք դասակարգվում են փաստացի տեղեկատվությունից մինչև քննարկման հատվածներ և վերլուծություններ: Դրանք վերցված են գրքերից, հանդեսներից, ամսագրերից և թերթերից: Դրանք ընտրված են ոչ մասնագիտական լսարանի համար, բայց համապատասխանում են այն դիմորդներին, որոնք դիմում են համալսարանի դասընթացների կամ մասնագիտական գրանցման կարիք ունեն:

IELTS ակադեմիական թեստ, մաս 3-րդ՝ գրավոր առաջադրանքներ

Տևողությունը․ 60 րոպե

Ձևաչափ․

  • Մեկ գրավոր առաջադրանք՝ նկարագրելու, բացատրելու կամ համառոտ շարադրելու տեքստը կամ գծապատկերը (նվազագույնը 150 բառ):
  • Ակնարկի մեկ առաջադրանք (նվազագույնը 250 բառ):

Թեմաները ընդհանուր հետաքրքրության են և հարմար են թեստ հանձնողների համար, որոնք ընդունվում են ավարտական կամ ասպիրանտական ուսուցման համար կամ մասնագիտական գրանցման կարիք ունեն: Գոյություն ունի երկու առաջադրանք․

  • 1-ին առաջադրանք. Ձեզ կներկայացվի դիագրամ, աղյուսակ, գծագիր կամ գծապատկեր, և կառաջարկվի նկարագրել, համառոտ ներկայացնել կամ բացատրել տեղեկատվությունը Ձեր բառերով: Հնարավոր է, որ առաջադրանք ներկայացվի նկարագրել կամ բացատրել տվյալներ, նկարագրել գործընթացի փուլեր, ինչպես է ինչ-որ բանն աշխատում կամ նկարագրել որևէ առարկա կամ իրադարձություն:
  • 2-րդ առաջադրանք. Ձեզ կառաջարկվի ակնարկ գրել՝ ի պատասխան տեսակետի, փաստարկի կամ խնդրի: 

Երկու առաջադրանքներում պատասխանները պետք է պաշտոնական ոճով լինեն:

IELTS ակադեմիական թեստ, մաս 4-րդ՝ բանավոր առաջադրանքներ

Տևողությունը` 10 - 14 րոպե

Ձևաչափ`

  • Լսարանում հարցազրույց Ձեր քննողի հետ՝ այդ թվում կարճ հարցեր ծանոթ թեմաների շուրջ և մանրամասն խոսակցություն մեկ թեմայի շուրջ:
  • Խնդրում ենք ի նկատի ունենալ. կախված թեստի կենտրոնի տեղանքից, հնարավոր է, որ Ձեզանից կպահանջվի թեստի բանավոր մասի համար գրանցվել մեկ այլ օր:

Բանավոր բաժինը գնահատում է բանավոր անգլերենի տիրապետումը։ Յուրաքանչյուր թեստ ձայնագրվում է:

  • Մաս 1-ին. քննողը Ձեզ ընդհանուր հարցեր կտա Ձեր մասին, ինչպես նաև մի շարք ծանոթ թեմաների մասին, ինչպիսիք են տունը, ընտանիքը, աշխատանքը, ուսումը և հետաքրքրությունները: Այս մասը չորսից հինգ րոպե կտևի:
  • Մաս 2-րդ. Ձեզ քարտ կտրվի, որտեղ կառաջարկվի զրուցել որոշակի թեմայի շուրջ։ Դուք կունենաք նախապատրաստվելու մեկ րոպե ժամանակ՝ մինչև առավելագույնը երկու րոպե տևող խոսակցություն վարելու համար։ Քննողն այնուհետև մեկ կամ երկու հարց կտա միևնույն թեմայի շուրջ:
  • Մաս 3-րդ. Ձեզ հավելյալ հարցեր կտրվեն մաս 2-ի թեմայի շուրջ: Սա Ձեզ հնարավորություն կտա քննարկել ավելի վերացական գաղափարներ և հարցեր: Թեստի այս մասը չորսից հինգ րոպե կտևի:

2021 թ.-ի մայիսից IELTS որոշ թեստային կենտրոններում թեստի բանավոր բաժինը կանցկացվի տեսազանգի միջոցով։ Այս ձևաչափը կապահովի բանավոր բաժնի անցկացման առավել ճկունություն և հասանելիություն։ 

Թեստ հանձնողները բանավոր բաժինը կհանձնեն IELTS պաշտոնական թեստային կենտրոնում ինքնության հաստատման գործընթացի լիարժեք ապահովմամբ։ Տեսազանգի միջոցով անցկացվող բանավոր թեստը լիովին նույնն է, ինչ դեմ առ դեմ ձևաչափով թեստը, դրա բովանդակության, գնահատման, ժամանակի, հարցերի բարդության, ձևաչափի, ինչպես նաև անվտանգության ապահովման առումով։ Տեսազանգի միջոցով անցկացվող բանավոր թեստը կպահպանի դեմ առ դեմ ձևաչափի հիմնական առանձնահատկությունը։ 

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք կապ հաստատել Ձեր թեստային կենտրոնի հետ։ 

Գրանցվեք IELTS ակադեմիական թեստին

Հաջողությունը սկսվում է IELTS-ի հետ։ Եթե Ձեր նպատակը համալսարանում սովորելը կամ անգլիախոս երկրում աշխատելն է, ապա IELTS ակադեմիականն այն է, ինչ փնտրում եք։

Բրիտանական խորհրդում մենք տրամադրում ենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի Դուք կարողանաք թեստը հաջող հանձնել: Եթե գրանցվեք մեզ մոտ, ապա անվճար, անսահմանափակ կօգտվեք IELTS Ready Premium դասընթացից:

IELTS ակադեմիական թեստի ամսաթվեր

Նախքան թեստին գրանցվելը, ճշտեք պահանջվող թեստի տեսակն այն կազմակերպությունից, որին դիմում եք: