Թեստը կարող եք հանձնել մեր պաշտոնական թեստային կենտրոնում` ընտրելով թղթային կամ համակարգչային եղանակով հանձնելու տարբերակը։ Ձեզ անհրաժեշտ է միայն անձն հաստատող վավեր փաստաթուղթ և բանկային քարտ, եթե վճարումը կատարելու եք առցանց։
Դուք կարող եք նաև անցնել IELTS Online (IELTS Academic-ը միայն)տան հարմարավետ պայմաններից, կամ կայուն ինտերնետ կապով ցանկացած մասնավոր տարածքից:
Թեստի տեսակ |
Վճար |
Գրանցում |
Ընտրե՛ք IELTS ակադեմիական թեստը`թղթային եղանակով կամ համակարգչով |
102,000 ՀՀ դրամ | Ընտրե՛ք ամսաթիվը |
IELTS Academic Online | 102,000 ՀՀ դրամ | Ընտրե՛ք ամսաթիվը |
Ընտրե՛ք IELTS ընդհանուր թեստը`թղթային եղանակով կամ համակարգչով |
102,000 ՀՀ դրամ | Ընտրե՛ք ամսաթիվը |
Ընտրե՛ք IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի ակադեմիական թեստը (UKVI) |
109,000 ՀՀ դրամ | Ընտրե՛ք ամսաթիվը |
Ընտրե՛ք IELTS ՄԹ Վիզաների և ներգաղթի ակադեմիական թեստը (UKVI) |
109,000 ՀՀ դրամ | Ընտրե՛ք ամսաթիվը |
IELTS Կյանքի հմտություններ (Life Skills A1 և B1) |
99,000 ՀՀ դրամ | Ընտրե՛ք ամսաթիվը |
Բրիտանական խորհուրդը չի կարող ընդունել վճարումներ, որոնք կատարվում են բանկերից (կամ այլ ֆինանսական հաստատություններից), որոնք Միացյալ Թագավորության կամ որևէ այլ համապատասխան իրավասության կողմից պատժամիջոցի են ենթարկված:
Եթե Բրիտանական խորհուրդը հայտնաբերի պատժամիջոցի ենթարկված բանկից և/կամ պատժամիջոցի ենթարկված ֆինանսական հաստատությունից վճարման ապացույցներ, մենք կսառեցնենք այդ վճարման հետ կապված բոլոր միջոցները և չենք կարողանա մատուցել այն ծառայությունը, որի համար նախատեսված էր վճարումը: Հետևաբար, համոզվեք, որ վճարումներ չեք կատարում պատժամիջոցի ենթարկված բանկի և/կամ պատժամիջոցի ենթարկված ֆինանսական հաստատության հաշվից: Տեղեկացնում ենք, որ Բրիտանական խորհուրդը չի կարող վճարումներ ընդունել պատժամիջոցների ենթարկված միջազգային հետևյալ բանկերից։
Ի՞նչ է ներառում IELTS թեստի վճարը։ IELTS թեստի վճարն իր մեջ ներառում է նախապատրաստական նյութեր, վարժանքի անվճար թեստեր և ավելին։
Թեստին գրանցվելիս անհրաժեշտ է, որպեսզի
- համոզվեք, որ ձեր ձեռքին ունեք անձն հաստատող վավեր փաստաթուղթ, (նույնականացման քարտ կամ անձնագիր) քանի որ թեստին գրանցվելիս պետք է վերբեռնեք փաստաթղթի հստակ պատճենը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ 18 տարեկանից փոքր թեկնածուները պետք է ծնողի կամ խնամակալի կողմից տրված գրավոր համաձայնություն ներկայացնեն՝ թեստին մասնակցելու դիմումը լրացնելիս:
- Դուք կարող եք Ձեր թեստի համար վճարել մեր առցանց ամրագրման համակարգի կամ բանկային փոխանցման միջոցով։ Վճարումը կարող է իրականացվել ցանկացած հայկական բանկի միջոցով հետևյալ բանկային տվյալներով՝
Հաշվի անվանում՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ
Բանկ՝ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ
SWIFT: ASHBAM22
Հաշվեհամար՝ 001-146026-050
Տեսակավորման կոդ: 217
Ձեր վճարման ծանոթագրություն բաժնում խնդրում ենք նշել՝ [IELTS / ազգանունը /թեստի ամսաթիվը / գրանցման համարը]: Ինչպես նաև վճարումը կարող եք իրականցնել EasyPay վճարային տերմինալի, EasyWallet բջջային հավելվածի միջոցով։ Խնդրում ենք տեղյակ լինել, որ վճարումը հնարավոր է կատարել ամրագրման պահից հետո 72 ժամվա ընթացքում, և վճարման կտրոնը պետք է ուղարկվի exams@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին նույն ժամկետում, այլապես Ձեր ամրագրումը կարող է չեղարկվել։
Թեստին գրանցվելուց հետո
Դուք կստանաք էլեկտրոնային հաղորդագրություն, որտեղ նշված կլինի
- թեստի մեկնարկի ժամը և թեստի անցկացման հասցեն
- Բաժանավոր բաժնի ամսաթվի
- Դուք ունեք հնարավորություն օգտվել IELTS Ready Premium
IELTS-ի դրույթներ և պայմաններ
Կարդացեք Բրիտանական խորհրդում IELTS-ի հանձնման դրույթները և պայմանները։