Անգլերենի և հմտությունների 6 նոր ակումբները գալիս են համալրելու Հայաստանում Բրիտանական խորհրդի արդեն իսկ գործող 9 ակումբների շարքը: Սա հնարավոր եղավ իրականացնել 2017-2019 թվականին Բրիտանական խորհրդի կողմից հաջողությամբ իրականացված «Անգլերենի ակումբներ» նախագծից ստացված հետադարձ կապի և կուտակած փորձի հիման վրա:
Անգլերենի և հմտությունների զարգացման նորաստեղծ ակումբները գործի են դրվելու Հայաստանի հիմնական դպրոցներում և համալրվելու դասավանդման և կրթական նորագույն ռեսուրսներով, տեխնիկայով և ինքնուսուցման համար նախատեսված նյութերով՝ օժանդակելով ծրագրում ներառված ուսուցիչներին և աշակերտներին։
Գոյություն ունեցող Անգլերենի ակումբները ևս կվերափոխվեն Անգլերենի և հմտությունների զարգացման ակումբների՝ դասավանդման և կրթական նորագույն ռեսուրսներով, տեխնիկայով դրանք զինելու շնորհիվ, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի որպեսզի դպրոցները կարողանան սպասարկել նաև հասարակության ավելի լայն շերտերին՝ այդ թվում արդեն իսկ գործունեություն ծավալող ուսուցիչներին առաջարկելով կարողության կամ հմտության այս կամ այն բացը լրացնելու համար նախատեսված վերապատրաստումներ:
Անգլերենի և հմտությունների զարգացման ակումբների անձնակազմին համապատասխան հմտություններ կմատուցվեն, որոնք վերջիններիս հնարավորություն կընձեռեն առավել սերտ կապեր հաստատել համայնքի հետ, ինչպես նաև ֆինանսավորման հայթայթման ռազմավարություններ մշակել, որով հնարավոր կլինի ապահովել ակումբների գործունեության կայունությունը: