«Անգլերենի և հմտությունների զարգացման ակումբներ»  եռամյա կրթական ծրագրի շրջանակում ուրախ ենք ներկայացնել  անգլերենի ուսուցման նոր հարթակ:  FlashAcademy-ն անգլերենի ուսուցման մրցանակակիր հավելված է , որն հասանելի է Հայաստանի 17 համայնքներում գործող Անգլերենի և հմտությունների զարգացման ակումբների աշակերտներին։   

Հավելվածն աշակերտներին առաջարկում է անգլերենի առցանց ուսուցում հայերենով, որն իրականացվում է  ինտերակտիվ դասերի, խաղերի և հացումների միջոցով։ Հավելվածն հասանելի է ինքնուրույն ուսուցման համար բոլոր սարքերի վրա, այդ թվում սմարթֆոնների։

FlashAcademy հավելվածի մասին 

FlashAcademy հարթակը օգնում է սովորել և կատարելագործել անգլերենի լեզվական հմտությունները, ինտերգրելով լեզվի ուսուցման չորս հիմնական` լսելու, խոսելու, գրավոր և ընթերցանության բաղադրիչները։ Հարթակը ինտերակտիվ և զվարճալի գործիքների միջոցով ուսուցման գործընթացը դարձնում է ավելի հետաքրքիր։  Հարթակում գրանցված սովորողներն հնարավորություն ունեն իրենց անհատականացված դասապլանի համաձայն վիրտուալ դասասենյակներում ստուգել առաջընթացը, խթանել ինքնուրույնն աշխատանքը։ 

Այցելեք պաշտոնական կայք ավելին իմանալու համար։ 

Հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով, որը կարելի է ներբեռնել այստեղ։