«Future English» եռամյա (2021-23) ծրագիրը բազմաթիվ երկրներում իրականացվող նախաձեռնություն է, որը մշակվել և իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից։
Ծրագրի նպատակն է տվյալ երկրի կրթության նախարարությանը և շահագրգիռ կողմերին անգլերենի ուսուցման և դասավանդման ոլորտում որակյալ հետազոտական ուսումնասիրությունների և խորհրդատվության տրամադրումը։ Ծրագիրը միտված է նաև հնարավորություն տալ մասնակից երկրներին (Հարավային Կովկաս, Ղազախստան, Ուկրաինա, Ուզբեկստան և Արևմտյան Բալկաններ) իրազեկ որոշումներ կայացնել կրթության ապագայի վերաբերյալ։
Ծրագիրը նաև հետազոտության հիման վրա նախարարություններին և ուսուցիչներին տրամադրում է մասնագիտական շարունակական զարգացմանն ուղղված հնարավորություններ, որոնք համապատասխանում են տվյալ երկրի կարիքներին՝ հնարավորություն տալով ուսուցիչներին զարգանալ որպես պրակտիկ մասնագետներ իրենց տարածաշրջանում։
Վերոնշյալը իրականացվում է տվյալ երկրների անգլերենի ուսուցիչներին առաջարկելով մասնագիտական շարունակական զարգացմանն ուղղված առցանց ծրագիր՝ կիրառելով Ուսուցիչների առցանց համայնք (OTC) նորարարական հարթակը։