«Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագիրն աջակցում է հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հմտությունների զարգացմանը, նպաստել նրանց աշխատանք գտնելու հեռանկարներին և կայունությանն ու բարեկեցությանը իրենց համայնքներում:
Հայաստանում ծրագրի այս փուլով Անգլերենի ակումբներ ստեղծվեցին Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում։ Բրիտանական խորհուրդը նախկինում ստեղծել էր վեց Անգլերենի ակումբ և երկու Զարգացման կենտրոն հանրապետության տարածքում։
Ծրագիրն իրականացվում էր Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։
Անգլերենի ակումբները համալրված են անհրաժեշտ ուսումնական, դասավանդման ռեսուրսներով և համակարգչային տեխնիկայով: Դասընթացները կվարեն վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք կստեղծեն սովորելու արդյունավետությանը նպաստող, 21-րդ դարի կրթական պահանջներին համապատասխան միջավայր: Անգլերենի ակումբները աշակերտներին կառաջարկեն հետևյալ անվճար արտադասարանային պարապմունքները՝
- Անգլերենը հաղորդակցության համար դասընթաց,
- Քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտություններ դասընթաց
Ծրագրի տևողությունը
Ծրագրի առաջին փուլն իրականացվեց 2018 թվականի նոյեմբերից 2019 թվականի մայիս ամիսների ընթացքում: