Անգլերենի և հմտությունների նորաստեղծ ակումբները գործի են դրվելու Հայաստանի հիմնական դպրոցներում և համալրվելու դասավանդման և կրթական նորագույն ռեսուրսներով, տեխնիկայով և ինքնուսուցման համար նախատեսված նյութերով՝ օժանդակելով ծրագրում ներառված ուսուցիչներին և աշակերտներին։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հեռավոր և մեկուսի տարածքներում գործունեություն կծավալեն Անգլերենի և հմտությունների զարգացման 15 ակումբ: Վերոգրյալ ակումբների 28 ուսուցչի համար կկազմակերպվեն պարբերաբար իրականացվող վերապատրաստումներ առ այն, թե ինչպես անգլերենի որակյալ դասեր վարել, ինչպես նաև իրականացնել երկխոսությունն ու բանավիճելու արվեստը խթանող դասընթացներ: Ընդհանուր առմամբ 100 ուսուցիչ կօգտվի ընձեռված հնարավորությունից: Առաջիկա երեք տարիների ընթացքում ընդհանուր առամբ 400 ուսուցիչ կօգտվի Ուսուցիչների աշխատանքային խմբերի, ինչպես նաև այլ միջոցառումների ընձեռած հնարավորություններից: Անգլերենի 60 ուսուցչի հնարավորություն կընձեռվի հանձնել Teaching Knowledge Test (TKT) Քեմբրիջի վկայական:
Տարեկան կտրվածքով Անգլերենի և հմտությունների ակումբների միջոցառումներին մասնակցություն կցուցաբերեն ընդհանուր առմամբ 2900 աշակերտ: Մոտավոր հաշվարկներով 1200 աշակերտ, ուսուցիչ և ծնողներ ներգրավված կլինեն ակումբների համայնքային միջոցառումներում: Երեք տարվա երկայնքով մոտավորապես 13.440 երեխա անուղղակի կերպով օգուտներ կքաղեն՝ թե´ հիմնաքարային հմտությունների, թե´ անգլերենի մակարդակի բարելավման դիտանկյուններից:
Ծրագրի հիմնական գործողությունները
Աշակերտների համար
- Անգլերենի ուսուցում՝ շեշտադրելով հաղորդակցման հմտությունները, անհատական աճը և նորարական, ինտերակտիվ մոտեցումները:
-
Հիմնաքարային հմտություններ, ինչպես նաև բանավիճելու, բանակցելու ու երկխոսության հմտություններ՝ զարգացնելու աշակերտների քննադատական մտածողության, խնդիրները լուծելու և բանավիճելու հմտությունները թեմատիկ քննարկումների միջոցով: Այս հմտությունների զարգացումը կնպաստի մասնակիցների հանդուրժողականության, փոխըմբռնման և երկխոսության վերաբերյալ պատկերացումները բարձրացմանը:
Ուսուցիչների համար
- Դասավանդման մեթոդների, բանավիճելու, բանակցելու և երկխոսության հմտությունների վերաբերյալ վերապատրաստումներ՝ օգտագործելով Միացյալ Թագավորության փորձը և ռեսուրսները՝ օգնելու ուսուցիչներին զարգացնել իրենց դասավանդման հմտությունները: Վերոնշյալը հասանելի կլինի նաև համայնքում գործող այլ անգլերենի ուսուցիչների համար:
- Հիմնաքարային հմտությունների մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ՝ խթանելու անգլերենի ուսուցիչների քննադատական մտածողությունը, խնդիրները լուծելու կարողությունները և հաղորդակցման հմտություններն իրենց աշակերտների շրջանակում:
- Ուսուցիչների աշխատանքային խմբեր՝ որտեղ նրանք կարող են քննարկել նոր գաղափարներ, համօգտագործել դասավանդման փորձը և վերլուծել տեղական կարիքները:
Համայքների համար
- Համայնքային միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են միավորելու շահառու համայնքների աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ղեկավարներին՝ նրանց ներառելով ուսումնառությանը և զարգացմանը միտված գործընթացներում:
- Բանավիճելու մրցույթներ՝ խթանելու քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման կարողությունը և հաղորդակցումն աշակերտների և համայքների միջև:
- Միջոցառումներ նախատեսված ուսուցիչների համար՝ խթանելու դասավանդման մոտեցումների և փորձի փոանակումը և ներկայացնելու ծրագրի ընթացքում ուսուցիչների ձեռքբերումները: