Ներկայացնում ենք The Big Idea Challenge 2022-ի հաղթող թիմերին
Ավարտվեց The Big Idea Challenge տեսահոլովակների մրցույթը, որը խրախուսում է Creative Spark ծրագրի մասնակից երկրների երիտասարդներին մշակել նորարարական «ստարտափ» և պատմել աշխարհին դրա մասին: Ծրագրի մասնակից 7 տարբեր երկրներից ուսումնական հաստատությունների ուսանողներ, շրջանավարտներ և երիտասարդ ձեռներեցներ ակտիվորեն մասնակցեցին Creative Spark ծրագրում առկա տարաբնույթ գործողությունների և մրցույթի մասնակցության հայտեր ներկայցրին՝ ներկայացնելու իրենց ծրագրերը ։ Այս տարի մրցույթն անցկացվել է երեք անվանակարգերում.
Սոցիալական ազդեցություն
Գաղափարներ, որոնք վերաբերում են սոցիալական ներառմանը և գենդերային հավասարությանը կամ ուղղված են թերներկայացված համայնքներին և դրանցից դուրս: Սա կարող է լինել ցանկացած գաղափար, որի նպատակն է օգնել նրանց, ովքեր առավել կարիքավոր են։
Ստեղծարարություն
Գաղափարներ նոր արտադրանքի, ցուցահանդեսի կամ մշակութային միջավայրն ավելի կենսունակ դարձնելու համար: Նոր գաղափարներ, որոնք կօգնեն ստեղծարար մարդկանց հասնել նոր լսարանների և դառնալ ավելի հաջողակ:
Թվային տեխնոլոգիա
Գաղափարներ, որոնք հիմնված են տեխնոլոգիաների նորարար կիրառության վրա և ներառում են նոր ծրագրային ապահովման կամ սարքավորման մշակում և կիրառում:
Գործընթացը մրցակցային էր՝ մասնակիցների բազմաթիվ հիանալի գաղափարներով:
Հայաստանում հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝
Tooz - Ստեղծարարություն անվանակարգի և հանրային քվեարկության հաղթող
OnePick - Թվային տեխնոլոգիա անվանակարգի հաղթող
oqni - Սոցիալական ազդեցություն անվանակարգի հաղթող
Հաղթող բոլոր թիմերը որպես մրցանակ ստացան աջակցության փաթեթ, որը ներառում է Launchpad Programme-ին մասնակցություն, անհատական մենթորական հանդիպումներ և անվճար ստարտափ արտոնություններ։
Ի հավելում, յուրաքանչյուր երկրի հաղթող թիմը ստացավ 1000 ֆունտ գրանտ։ Այժմ, մասնակիցները աշխատում են փորձառու ստարտափ մենթորների հետ, ովքեր աջակցում են թիմերին իրենց գաղափարի զարգացման գործընթացում և ուղորդում հաջորդիվ քայլերում։ Մենթարական ծրագրի ավարտին մասնակից թիմերը զինված կլինեն անհրաժեշտ հմտություններով և գիտելիքով՝ իրենց բիզնեսը իրականություն դարձնելու համար։