Ցանկանում ես սովորել Եվրոպայո՞ւմ։ IELTS-ը կօգնի՛ քեզ այնտեղ հասնել։
Գիտե՞ս արդյոք, որ ամբողջ Եվրոպայով մեկ՝ հազարավոր բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրեր ուսուցանվում են անգլերենով՝ ամբողջապես կամ մասնակիորեն: Եվրոպական բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ներառյալ մեծ թվով մասնավոր և պետական համալսարանները, IELTS-ը համարվում է անգլերեն լեզվի քննության համար անհրաժեշտ պայմաններից մեկը։
IELTS-ը միջազգայնորեն ճանաչված Է և ընդունվում է այն բազմաթիվ համալսարանների կողմից, որտեղ դասընթացները անգլերեն լեզվով են անցկացվում։ Հետևաբար, այն կարևոր է նաև այն դեպքում, եթե պլանավորում ես սովորել քո սեփական երկրում:
Գործատուները, մասնագիտական կառույցները և պետական մարմինները՝ ողջ Եվրոպայով մեկ, նույնպես ընդունում են IELTS-ը որպես անգլերեն լեզուն հասկանալու, անգլերենով կարդալու, գրելու և խոսելու քո կարողության ճշգրիտ արտացոլում:
Տեղեկացիր, թե ով է ընդունում IELTS-ը Եվրոպայում:
Ուսում Գերմանիայում
Գերմանիան հայտնի է իր բազմաթիվ մշակութային իրադարձություններով՝ սկսած Մյունխենի Octoberfest փառատոնից և Քյոլնի կառնավալից՝ մինչև այցելություն Բեռլինի պատմական վայրեր․ յուրաքանչյուր ոք կգտնի իր համար հետաքրքիր մի բան։
Եթե ընտրես ուսումը Գերմանիայում, ապա կարող ես օգտվել Եվրոպայում նրա կենտրոնական դիրքից և առանց վիզայի ճանապարհորդել Շենգենյան գոտու ամբողջ տարածքով: Այն նաև աշխարհի ամենամատչելի երկրներից է միջազգային ուսանողների համար, քանի որ պետական համալսարանները ուսման վարձ չեն գանձում, միայն փոքր վարչական կամ կիսամյակային վճարներ:
Գերմանական շատ համալսարաններ, հատկապես կիրառական գիտությունների համալսարանները, շեշտը դնում են գործնական ուսուցման վրա և համագործակցում են բիզնեսների հետ, որպեսզի ուսանողների համար ապահովեն իրական աշխատանքային փորձ և պրակտիկա։ Դա անհրաժեշտ է համոզված լինելու համար, որ իրենց շրջանավարտները պատրաստ են բիզնեսի աշխարհ մուտք գործելուն:
IELTS-ը գերմանական համալսարանների կողմից ընդունվող՝ անգլերենի իմացությունն ապացուցող նախընտրելի տարբերակն է։
Տեղեկացիր, թե ով է ընդունում IELTS-ը Գերմանիայում։
Ուսում Ֆրանսիայում
Ուսանողի կարգավիճակում Ֆրանսիան ուսումնասիրելը կօգնի զարգացնել քո աշխարհայացքը և գնահատել այլոց մշակույթն ու պատմությունը: Այս երկիրը հայտնի է իր մշակույթով, խոհանոցով, արվեստով և գիշերային կյանքով, և շատ գրավիչ ուղղություն է հանդիսանում արտասահմանյան ուսանողների համար:
Այն նաև զարգացած հաղորդակցության ուղիներ ունի մոտակա պետությունների հետ, ինչը քեզ հնարավորություն կտ ա ավելի լավ ճանաչել Եվրոպան և դրանից դուրս գտնվող երկրները: Ինչ վերաբերում է կրթությանը, Ֆրանսիան առաջարկում է բազմամշակութային և շփման հնարավորություններ ընձեռող ուսուցման հսկա հնարավորություններ՝ առաջարկելով ավելի քան 1,600 դասընթացներ անգլերեն լեզվով:
IELTS-ը լայնորեն ճանաչված է ինչպես ֆրանսիական առաջատար համալսարանների, մասնավոր քոլեջների և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների, այնպես էլ մասնավոր գործատուների և պետական կառույցների կողմից (ներառյալ ASEP-ը)՝ որպես անգլերենով հաղորդակցվելու ունակության վստահելի ցուցիչ։
Տեղեկացիր, թե ով է ընդունում IELTS-ը Ֆրանսիայում։
Ուսում Նիդերլանդներում
Իսկ դու գիտեի՞ր, որ Նիդերլանդները շարունակում են տեղ զբաղեցնել աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում և վերջերս հրապարակված 2023 թ․ Երջանկության համաշխարհային զեկույցում հինգերորդն են։
Այս երկիրը նաև շատ մեծ կապեր ունի եվրոպական այլ երկրների հետ, ինչը քեզ ուսման ընթացքում ազատ ճանապարհորդելու հնարավորություն կտա: Դու հնարավորություն կունենաս ընտրել բազմաթիվ ուղղություններից մեկը և քո հանգստյան օրերն անցկացնել Բեռլինում, Փարիզում կամ Բրյուսելում:
Հոլանդերեն չե՞ս խոսում: Մի՛ անհանգստացիր։ Երկրի բնակչության 95%-ը խոսում է անգլերեն, ինչը նշանակում է, որ շփվելը դժվար չի լինի։ Բացի այդ, կան բազմաթիվ դասընթացներ (ավելի քան 2,000), որոնք Նիդերլանդների համալսարաններում դասավանդվում են անգլերեն լեզվով։
Անգլերեն սովորելու բազմաթիվ հնարավորություններ ընձեռելով հանդերձ՝ հոլանդացիները հայտնի են դասավանդմանը իրենց ինտերակտիվ և ուսանողակենտրոն մոտեցմամբ։ Իսկ դա նշանակում է, որ ուսանողները այնտեղ կարող են զարգացնել մի շարք հմտություններ՝ խնդիրներ լուծելուց սկսած մինչև ստեղծագործական մտածելակերպ ձևավորելը:
Տեղեկացիր, թե ով է ընդունում IELTS-ը Նիդերլանդներում։
Ուսում Իտալիայում
Այն ուսանողները, ովքեր կընտրեն ուսումը Իտալիայում, կվայելեն այդ երկրի համեղ սնունդը, մշակույթը, պատմությունը, ինչպես նաև կարժանանան ջերմ ընդունելության: Երկրով մեկ ճանապարհորդելը հեշտ է և համեմատաբար մատչելի, ինչը թույլ է տալիս բացահայտել Իտալիայի գեղեցիկ ծովափերը կամ վայելել այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Հռոմը, Միլանը, Նեապոլը և Վենետիկը գնացքով կամ ավտոբուսով:
Իտալիան հիանալի ուղղություն է միջազգային կրթություն ստանալու համար և հայտնի է որպես Եվրոպայի կրթական կենտրոն: Ամենամեծ քաղաքների՝ Հռոմի, Բոլոնիայի, Միլանի և Ֆլորենցիայի համալսարանները առաջարկում են անգլերենով դասավանդվող դասընթացների լայն ընտրություն: Ուսանողները նույնիսկ կարող են ընտրել դասընթացներ, որոնք առաջարկում են և՛ անգլերենով, և՛ իտալերենով անցկացվող դասաժամեր։
IELTS-ը կօգնի քեզ իրականացնել Իտալիայում սովորելու երազանքդ:
Տեղեկացիր, թե ով է ընդունում IELTS-ը Իտալիայում։
Ուսում Իսպանիայում
Իսպանիան բացառիկ և տարաբնույթ երկիր է, որի կլիման լավագույններից մեկն է մեր երկրագնդի վրա։
Իսպանացիները սիրում են շփվել և հայտնի են իրենց ընկերական և հյուրընկալ բնավորությամբ, ինչն Իսպանիան հիանալի վայր է դարձնում այն արսասահմանյան ուսանողների համար, ովքեր ցանկանում են զգալ իրենց՝ ինչպես տանը:
Ունենալով 76 համալսարան, որոնցից 45-ը կառավարվում են պետության կողմից, Իսպանիան լայն ընտրության հնարավորություն է ընձեռում արտասահմանյան ուսանողներին: Դասավանդման նորարար և կոմերցիոն ուղղվածություն ունեցող մոտեցումներն այս երկիրը դարձնում են արտերկրում սովորելու համար ցանկալի վայր՝ ներգրավելով տարեկան մոտ 100,000 արտասահմանյան ուսանող:
Մտածում ես Իսպանիայում սովորելու մասի՞ն: IELTS-ը կօգնի՛ քեզ իրականացնել երազանքդ:
Տեղեկացիր, թե ով է ընդունում IELTS-ը Իսպանիայում։