Ի՞նչ է համակարգչային IELTS-ը
Մենք ավելի դյուրին և հարմարավետ ենք դարձրել IELTS թեստի հանձնումը։ Թղթային տարբերակից բացի, այժմ կարող եք IELTS թեստն հանձնել համակարգչով։ Եթե ընտրում եք IELTS -ն համակարգչով հանձնելու տարբերակը, ապա լսելու, ընթերցանության և գրավոր բաժինները կհանձնեք համակարգչով։ Բանավոր բաժինը, ինչպես թղթային տարբերակի դեպքում, կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով մասնագետի կողմից, քանի որ վստահ ենք, որ այդ ձևաչափը լեզվի բանավոր հմտությունները գնահատելու ամենաարդյունավետ ձևն է։
Համակարգչային IELTS թեստի ձևաչափի և առավելությունների մասին ավելին իմանալու համար այցելե՛ք մեր կայքի համապատասխան բաժին։
Համակարգչային IELTS թեստի ճանաչողական տեսաշար
Մենք պատրաստել ենք տեսաշար, որտեղ մանրամասն ներկայացնում ենք թեստի ընթերցանության, գրավոր և լսելու բաժինները լրացնելու ուղեցույց։ Դիտեք տեսանյութերի շարքը, թեստի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։
Ինչպե՞ս պատրաստվել համակարգչային IELTS թեստին
Թեստն համակարգչով հանձնելու և նախապատրաստվելու համար մենք հավաքել ենք վարժանքի մի շարք առցանց նյութեր, որոնցից կարող եք օգտվել անվճար։ Ռեսուրսները կենտրոնանում են թեստի առանձին բաղադրիչների վրա, իսկ ավարտին կարող եք հանձնել առցանց ճանաչողական թեստ Ձեր գիտելիքները ստուգելու համար։
Լսելու, ընթերցանության և գրավոր բաժինների վարժանքի թեստեր
Սկզբի համար կարող եք այցելել մեր Take IELTS կայք և պարապել լսելու, կարդալու և գրավոր մոդուլների վարժություններով։ Վարժանքի թեստերը նախատեսված են թե՛ IELTS ակադեմիական, թե՛ ընդհանուր թեստերի համար։
Օգտվեք համակարգչային IELTS սիմուլյատորից
Վարժանքի թեստերից օգտվելուց հետո կարող եք շարունակել կատարելագործել թեստ հանձնելու հմտությունները մեր գործընկեր Clarity ընկերության կողմից մշակված համակարգչային IELTS սիմուլյատորի միջոցով։ Անհրաժեշտ է ընդամենը հետևել հղմանը կամ ակադեմիական IELTS կամ ընդհանուր IELTS հատվածում, ընտրել թեստի նախընտրած բաժինը, սեղմել Թեստի վարժանք կոճակը և լրացնել առաջադրանքները։
Եթե դժվարանաք օգտվել համակարգից, ապա կարող եք դիտել ստորև ներկայացված ուղեցույցը։