IELTS թեստի մեր պաշտոնական կենտրոնները կարող են օգնել, եթե Դուք տեսողական, լսելու, խոսելու կամ սովորելու դժվարություններ ունեք: Նման դեպքերում առաջարկում ենք  IELTS-ի փոփոխված տարբերակ և խնդրում ենք դրանց առկայության դեպքում թեստի կենտրոնին երեք ամիս առաջ ծանուցել այդ մասին: 

Եթե հատուկ նախապատրաստություններ (օրինակ հավելյալ ժամանակ) պետք է տրվի, ապա խնդրում ենք թեստի կենտրոնին վեց շաբաթ ժամանակ տրամադրել:

Ձեր անգլերենի ունակություններն անաչառ կգնահատվեն՝ անկախ ցանկացած հաշմանդամությունից և հատուկ կարիքից, որը կարող եք ունենալ:

Ինչե՞ր են ներառում հատուկ նախապատրաստությունները

  • Բրայլյան այբուբենով քննաթերթիկներ
  • Լսելու հատուկ CD՝անհրաժեշտ կանգերով և դադարներով
  • Լսելու թեստի՝ շուրթերով կարդալու տարբերակ
  • Խոշորացված տպագրության կամ բանավոր թեստի քարտեր բրայլյան այբուբենով:

Ի՞նչպիսի աջակցություն կարող եմ ստանալ

Եթե Դուք տեսողական խնդիրներ ունեք, մենք կարող ենք տրամադրել՝ 

  • խոշորացված տպագրությամբ
  • Բրայլյան այբուբենով քննաթերթիկներ
  • գրագիր՝ պատասխանները Ձեզ համար գրելու նպատակով։

Եթե Դուք լսողական խնդիրներ ունեք, մենք կարող ենք տրամադրել՝ 

  • ձայնի բարձրացման հատուկ սարքավորում
  • լսելու մոդուլի՝ շուրթերով կարդալու տարբերակ։

Եթե Դուք դիսլեքսիա ունեք, մենք կարող ենք տրամադրել՝ 

  • լրացուցիչ ժամանակ՝ ընթերցանության և գրավոր թեստերի համար:

Խնդրում ենք դիմել թեստի Ձեր տեղական կենտրոնին հնարավորինս շուտ, եթե հատուկ կարիքներ ունեք և կարող է IELTS թեստի փոփոխված տարբերակի անհրաժեշտություն առաջանալ։