Ուսուցիչների առցանց հարթակը մեր նոր` ուսուցիչների կողմից ղեկավարվող առցանց հարթակն է, որը նախատեսված է անգլերենի ուսուցիչների համար։

Այն եզակի, անսահմանափակ, թվային հարթակ է տարածաշրջանի հազարավոր անգլերենի ուսուցիչների համար, որտեղ վերջիններս կարող են հանդիպել միմյանց, կիսել իրենց փորձը և գիտելիքը, հասնելիություն ունենալ համաժամանակյա և տարաժամանակյա ուսումնառության նյութերին և փաստաթղթավորել իրենց զարգացումը ապահով տեղում, որը համակարգվում է վերապատրաստված ֆասիլիտատորների կողմից։

Համապատասխանաբար, հարթակն անգլերենի ուսուցիչներին հնարավորություն է ընձեռնում ինտեգրված հասանելիություն ունենալ Բրիտանական խորհրդի և Մեծ Բրիտանիայի անգլերենի դասավանդման ոլորտին վերաբերող  ռեսուրսներին, քննարկելու և կիսելու նորարարությունները և առկա խնդիրները փոքր ու մեծ համայնքների միջոցով։

Բացի յուրաքանչյուր երկրի համար սահմանված ծրագրերից, առկա են նաև Հատուկ հետաքրքրության խմբեր (ՀՀԽ), որոնց շրջանակներում համախմբվում են բոլոր երկրների ուսուցիչները՝ որոշակի բնագավառի վերաբերյալ իրենց գիտելիքները խորացնելու և փորձի փոխանակման համար:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Ուսուցիչների առցանց հարթակը այս պահին հասանելի է միայն պետական դպրոցների ուսուցիչների համար։ Ծրագրին միանալու մանրամասների համար կարող եք կապ հաստատել Մարիամ Արզումանյանի հետ mariam.arzumanyan@britishcouncil.am