Հայաստանում Ուսուցիչների առցանց հարթակը (OTC) առաջարկում է ուսուցիչների շարունակական զարգացմանն ուղղված ծրագիր, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը հաստատված է նախարարության կողմից։

Ծրագրն իրականացվում է 7 շաբաթվա ընթացքում ընդհանուր 30 ժամ տևողությամբ՝ մասնակից ուսուցիչների տալով համաժամանակյա և տարաժամանակյա ուսումնառություն հնարավորություններ։ Ծրագրի ընթացքում ուսուցիչները կապ են հաստատում իրենց աշխարհագրական տեղանքում, ինչպես նաև դրանից դուրս գործող այլ ուսուցիչների հետ, անցնում են ինքնուրույն ուսումնառության հնարավորությամբ (self-access) առցանց դասընթացներ,  մասնակցում են ֆորումի քննարկումներին, հաճախում են live վեբինարների և ստեղծում անդրադարձի օրագրեր («Reflective journals»)։

Ծրագիրը հաստատված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, և ուսուցիչները այն հաջողությամբ ավարտելու դեպքում ստանում են ատեստավորման կրեդիտներ։  

Մինչ այժմ ավելի քան 300 անգլերենի ուսուցիչ մասնակցել է ծրագրին և օգտվել հարթակում առաջարկվող մասնագիտական զարգացմանն ուղղված առցանց հնարավորություններից։

Ծրագրին միանալու մանրամասների համար կարող եք կապ հաստատել Մարիամ Արզումանյանի հետ mariam.arzumanyan@britishcouncil.am