Շողինե Կամոյանը Future ChangeMakers ամառային ճամբարի ուսուցչուհիններից մեկն է: Բրիտանական խորհուրդը երեք տարի շարունակ պատանիների համար կազմակերպել է ամառային ճամբարներ, որոնց նպատակն էր հատուկ կազմված ծրագրի միջոցով նպաստել երեխաների անգլերենի իմացության բարելավմանը:
Մասնագետներն ընտրվում էին մրցակցության արդյունքում և մինչ աշխատանքի անցնելը մասնակցում մի շարք դասընթացներին:
«Ծրագրին իմ մասնակցությունը հիանալի հնարավորություն էր ինքս ինձ համար ևս մեկ անգամ պարզելու, որ ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս։ Ծրագրի շնորհիվ ձեռք եմ բերել ոչ միայն նոր գիտելիքներ ու փորձ, այլև նորանոր արժեքներ»,-ասում է Շողինեն:
Շողինեն պատմում է, որ ճամբարում դասավանդելը միանգամայն նոր փորձառություն էր, որի շնորհիվ փոփոխություններ կատարվեցին նաև իր աշխատելաոճում:
«Սովորեցի կարճ ժամանակահատվածում լիարժեք և արդյունավետ պլանավորել։ Սովորել եմ դասավանդել առանց դասագրքերի՝ օգտագործելով Բրիտանական խորհրդի կողմից մշակված բազմազան ծրագրերը և առցանց աղբյուրները։ Այս ամենի շնորհիվ ես կարողացա իմ աշակերտներին փոխանցել եմ սերը դեպի անգլերենը »,- ասում է նա:
Շողինեն այժմ պատրաստվում է սովորել Գերմանիայում: Իսկ կրթությունից հետո վերադառնալու է իր սիրելի աշխատանքին՝ անգլերենի դասավանդմանը: