Օգնեք Ձեր երեխային բարելավել անգլերենը
Այցելեք մեր LearnEnglish Kids երեխաների համար նախատեսված կայք և իմացե՛ք, թե ինչպես են խաղերը, պատմվածքներն ու երգերը անգլերենի ուսուցումը ավելի դյուրին դարձնում երեխաների համար: Անգլերենի դասավանդման մեր մասնագետները մշակել են ուսուցողական նյութեր, որոնք կգրավեն Ձեր երեխային` սովորելու պրոցեսը դարձնելով հետաքրքրաշարժ:
Կայքում կան նաև հոդվածներ, որոնք կուղղորդեն ծնողներին երեխաներին անգլերեն սովորեցնելու հարցում, իմնչպես նաև տանը անգլերենը բարելավելու տեսանյութեր:
Սովորեք անգլերեն խաղերի միջոցով
Օգնե՛ք Ձեր երեխային գործածել անգլերենն առցանց խաղերի միջոցով։ Նրանք կիմանան ավելին շրջակա միջավայրի մասին, կսովորեն ապակոդավորել գաղտնի լրտեսներին և օգնել պաշտպանել բնակավայրը այլմոլորակայիններից։
Սովորեք անգլերեն պատմվածքների միջոցով
Պատմվածքները կզարգացնեն երեխաների բառապաշարը և կբարելավեն լսողական հմտությունները։ Ընտրեք պատմվածքը, որը կհավանի Ձեր փոքրիկը, դիտեք միասին, այնուհետև կատարեք առաջադրանքները։
Սովորեք անգլերեն երգերի միջոցով
Երգը անգլերենը բարելավելու հիանալի միջոց է երեխաների համար, և մենք առաջարկում ենք երգացանկի լայն նտրություն նրանց համար։