Անգլերեն սովորելու YouTube տեսաշար
«Սովորիր Թիմիի հետ» անվճար տեսաշարը կօգնի ձեր երեխային անգլերեն սովորել և միաժամանակ զվարճանալ։ Շարքը ստեղծվել է օսկարակիր Աարդմանի կողմից, որը ձեր տուն կբերի այն լավագույնը, ինչ մենք տալիս ենք դասարանում։
Սովորիր Թիմիի հետ տեսաշարը բաղկացած է 5 րոպե տևողությամբ 26 տեսանյութից, որոնք ուղեկցվում են երգերով և սովորելու ընթացքը վերածում իրական զվարճանքի։ Ձեր երեխան կբացահայտի նոր բառեր, երգեր, ինչպես նաև կդառնա Թիմիի և ընկերների արկածների մասնակիցը։
Տեսաշարի հիմքում ընկած են Թիմիի պատմությունները, որոնք կօգնեն ձեր երեխային սովորել նոր բառեր։ Այդպիսով, փոքրերը կհարստացնեն իրենց բառապաշարը, կզարգացնեն երևակայությունն ու ստեղծագործ միտքը։ Յուրաքանչյուր դրվագ ունի իր թեման և ուսուցողական նպատակը։
Ում համար է նախատեսված «Սովորիր Թիմիի հետ» տեսաշարը
«Սովորիր Թիմիի հետ» տեսաշարը նախատեսված է երկուսից վեց տարեկան երեխաների համար, որոնք անգլերեն սովորում են որպես երկրորդ լեզու։ Երեխաներին այդ տարիքում անգլերենի հետ ծանոթացնելը կօգնի նրանց
- սովորել լեզուն այն յուրացնելու ամենաբնական տարիքում
- սովորել անգլերենի արտասանությունը դրա համար լավագույն տարիքում
- բարելավել լեզվական հմտություններն ու բարձրացնել ինքնավստահությունը
«Սովորիր Թիմիի հետ» շարքը ներառում է նաև ուսուցողական հավելվածներ, ինչպես նաև ծնողների և ուսուցիչների համար նախատեսված անվճար առցանց դասընթաց։