վարժություններ LEARNENGLISH ԿԱՅՔՈՒՄ
Դուք կարող եք սովորել անգլերեն առցանց Բրիտանական խորհրդի` մեծահասակների համար նախատեսված անվճար կայքի օգնությամբ: Կայքը ներառում է բազմաթիվ աուդիո և գրավոր վարժություններ, տեսանյութեր, ինչպես նաև 2,000 -ից ավելի ինտերակտիվ նյութեր: Դուք կարող եք գրանցվել և հաղորդակցվել մյուս օգտատերերի հետ, ինչպես նաև ներբեռնել նյութեր:
Խաղեր LearnEnglish կայքում
Դուք կարող եք սովորել անգլերեն խաղերի միջոցով: Դուք կարող եք ընտրել Ձեր նախընտրած խաղը և միաժամանակ սովորել անգլերեն:
Խաղեր և զվարճալի նյութեր LearnEnglish կայքում
Աուդիո և տեսանյութեր LearnEnglish կայքում
Մենք առաջարկում ենք բազմաթիվ աուդիո և տեսանյութեր լեզվի յուրացման համար: Նյութերը ներառում են անգլերենի ուսուցման վերաբերյալ մի շարք հեռուստանախագծեր, որոնք պատրաստել է BBC-ն, և տեսահոլովակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես խոսել գրագետ անգլերեն տարբեր իրավիճակներում:
Բանավոր խոսքի զարգացմանն ուղղված վարժություններ LearnEnglish կայքում
Learn English –ը Ձեր բջջային հեռախոսում
Բրիտանական խորհուրդը մշակել է մի շարք հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս անգլերեն սովորել տարբեր սարքերի միջոցով, ինչպիսիք են iPhone, iPad, Nokia, Samsung, Ovi և Android: Հավելվածները ներառում են լսողական առցանց նյութեր, հարցումներ, խաղեր և վարժություններ, որոնք կօգնեն Ձեզ բարելավել քերականությունը, բառապաշարը և առոգանությունը:
LearnEnglish կայքի հավելվածները
Learn English երեխաների համար
LearnEnglish Kids-ը զվարճալի, ուսուցողական կայք է հինգից տասներկու տարեկան երեխաների համար, ովքեր անգլերեն են սովորում: Կայքում կարող եք գտնել առցանց բառարան և քերականական խաղեր, երգեր, պատմություններ, տեսահոլովակներ և այլ վարժություններ, որոնք նպաստում են լեզվի յուրացմանը: LearnEnglish Kids կայքը պարունակում է բազմաթիվ անվճար նյութեր, որոնք կարող են օգնել ուսուցիչներին և ծնողներին երեխաներին սովորեցնել անգլերեն դպրոցական ծրագրից դուրս:
Learn English պատանիների համար
Դուք պատանի՞ եք և սովորում եք անգլերե՞ն: LearnEnglish Teens կայքը մշակված է հատուկ տասներեքից տասնյոթ տարեկան պատանիների համար: Կայքում կարող եք գտնել լեզվի յուրացման վարժություններ, քննության նմուշներ, քերականության և բառապաշարի վարժություններ, ինչպես նաև զվարճալի տեսահոլովակներ, խաղեր և վարժություններ:
Գործնական անգլերեն
Դուք արդեն խոսում եք անգլերեն և ցանկանում եք բարելավել խոսակցական անգլերե՞նը: Ձեզ հետաքրքի՞ր է, թե որքանով է զարգացած Ձեր խոսակցական անգլերենը: Կցանկանայի՞ք աշխատել միջազգային կազմակերպություններում, ուր աշխատանքային լեզուն անգլերենն է: Մենք ունենք այն անհրաժեշտ ռեսուրսը, որը կօգնի բարելավել Ձեր խոսակցական անգլերենը:
LearnEnglish կայք` բիզնես և աշխատանք
Learn English ֆուտբոլ
Եթե Դուք սովորում եք անգլերեն և միաժամանակ հետաքրքրված եք ֆուտբոլով, ապա Premier Skills English-ը կարող է օգնել Ձեզ բարելավել անգլերենի իմացությունը: Դուք կարող եք նաև տեղեկանալ Premier League-ի կանոններին, կարդալ խաղերի մասին և մասնակցել հարցումներին: